Եկե՛ք միասին անցնեք այս դժվար, բայց պատվաբեր ճանապարհըю միասին կարո՛ղ ենք պատմության ընթացքը բեկել․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր հավաք-միջոցառմանը․  

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ,

Այսօր ես այստեղ կանգնած եմ ոչ թե պարզապես որպես «Հայաստան» դաշինքի անդամ, այլ որպես մի հայ երիտասարդ, ով գիտակցաբար ընտրել է Հայաստանում ապրելը։ Ես այստեղ կանգնած եմ որպես կին, ով միայն այս հողի վրա է պատկերացնում իր ընտանիքը կազմելն ու զավակներ մեծացնելը։ Ես այստեղ եմ որպես զավակ մի ընտանիքի, որը տարիներ շարունակ դեգերել է օտար ափերում, բայց վերջապես վերադարձել է տուն՝ որովհետև այլ վայրում չի պատկերացնում իր ապագան։

Ինձ հաճախ են հարցնում՝ «ինչո՞ւ ես այս ամենի մեջ, չէ՞ որ կարող էիր հանգիստ քո կյանքով ապրել»։ Պատասխանս մեկն է. հանգիստ ապրելու համար նախ պետք է ՏՈՒՆ ունենալ։ Իսկ մեր տունն այսօր վտանգված է։

Ես գիտեմ՝ ինչ է զգում այսօր հայ երիտասարդը։ Ես զգում եմ այն ամենը, ինչ դուք՝ վախը վաղվա օրվա հանդեպ, անորոշությունն ու այն ծանր լռությունը, որը շատերը շփոթում են անտարբերության հետ։

Գիտեմ՝ շատերն այսօր հոգնած են։ Հոգնած են նույնիսկ հույս ունենալուց։ Երբեմն ինձ էլ է թվում, թե մեր սերնդին բաժին է հասել միայն ցավն ու անորոշությունը։ Բայց ես գիտեմ, որ դեր զորի անապատով քայլող մեր նախնիներն ավելի մեծ դժվարություն էլ են հաղթահարել, Արաքս գետն անցնող մեր նախնիներն ավելի վատ բաներ են տեսել, Արցախում հերոսական մարտեր մղած մեր եղբայներն ավելի մեծ դժվարություններ են հաղթահարել, ուրեմն մենք էլ միասին կարող ենք սա հաղթահարել։ Իր ուժերից վեր փորձություն մարդուն պարզապես չի տրվում։

Եթե դուք այսօր կասկածում եք, եթե վախենում եք նորից հուսախաբ լինել՝ դա բնական է, բայց չենք կարող թողնել, որ հուսալքությունը կործանի մեզ։

Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը ոչինչ չի փոխում, եթե մտածում եք, որ բոլորը նույնն են, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրանք միլիարդներ ծախսում ձեզ հենց դրանում համոզելու համար։

Ո՛չ, բոլորը նույնը չեն։ Նույնը չեն նրանք, ովքեր հայրենիք են հանձնում, և նրանք, ովքեր հայրենիք են կառուցում։ Նույնը չեն նրանք, ովքեր մեր ինքնության դեմ են գործում, և նրանք, ովքեր պատրաստ են զոհվել այն պաշտպանելու համար։ 

ՈՒրեմն նրանք գիտեն ձեր ուժը իմացեք նաև դուք ու խնդրում եմ՝ մի՛ վախեցեք սեփական ուժերից։ Մի վախեցեք ամենավախկոտներից

Այսօր պետությունները նվաճում են տիեզերքը, գիտության տարբեր ճյուղերը, սովորում են բարդագույն խնդիրները լուծել ամենաքիչ ռեսուրսներով, մինչդեռ մեզ փորձում են պահել ներքին անպտուղ կռիվների մեջ։ Մեզ ասում են՝ մեր ուժը սպառված է, մենք պետք է սահմանափակվենք, վախենանք անգամ երազել։ Բայց մեր ուժը չի սպառվել, մեր ուժը պարզապես կալանավորված է հուսահատության, խաղամոլության և թմրահամաճարակի ճիրաններում։

Մենք չենք ուզում պարզապես խոսելու այդ խնդիրների մասին, մենք ուզում ենք արմատախիլ անել դրանք։

Մեր առաջին և ամենակարևոր քայլը լինելու է. Հայաստանում բարձրագույն կրթությունը ամբողջությամբ անվճար դարձնելը։

Սա պարզապես նախընտրական խոստում չէ, սա մեր ապագայի հիմնաքարն է։ Մեր երկրում որևէ պայծառ երիտասարդ չպետք է զրկվի բարձրագույն կրթությունից միայն այն պատճառով, որ իր ընտանիքը չունի միջոցներ։ Մենք ուզում ենք, որ մեր տղաներն ու աղջիկները բացահայտեն ոչ թե թմրանյութերի կամ օնլայն խաղատների կործանարար աշխարհը, այլ լաբորատորիաների, գրադարանների, ստարտափների, արհեստական բանականության զարմանալի հնարավորությունները։

Մենք ուզւոմ ենք փոխել միջավայրը։ Մենք փողոցից ու Telegram-ի անանուն էջերից հետ ենք բերելու մեր սերնդին դեպի լույսը, դեպի գիտությունը և դեպի զարգացումը։

Սա է ուժեղ պետություն կառուցելու միակ ճանապարհը՝ ներդրում մարդու մեջ։ Եվ սա մենք կարող ենք անել միասին։

Մեզ սպասվում են ոչ սովորական ընտրություններ։ Սա պարզապես ընտրություն չէ անունների կամ կուսակցությունների միջև, սա ընտրություն է արժեքների միջև, ընտրություն այն ուղու, որով պիտի գնա մեր երկիրը։

Հաճախ մեզ փորձում են համոզել, թե պետք է ընտրություն կատարել անվտանգության և բարեկեցության միջև։ Բայց մենք հավատում ենք, որ հայ մարդն արժանի է և՛ խաղաղ ու անվտանգ երկրին, և՛ արժանապատիվ կյանքին իր հողի վրա։ Սրանք անբաժանելի արժեքներ են մեզ համար։

Մենք պետք է հիշենք մի պարզ ճշմարտություն. ոչ մի օտար մայրաքաղաքում մեր փոխարեն լավագույն որոշումները չեն կայացնելու։ Չենք կարող հրաշքներ սպասել օտարից։ Մենք ինքներս պետք է բերենք մեր փրկությունը։ Մենք ինքներս պետք է դառնանք մեր երկրի զարգացման ու հաջողության հեղինակը։ Մենք պետք է ընտրենք ինքներս մեզ։

Ես համոզված եմ, որ այս ընտրությւոնը մենք միայն մեզ համար չէ, որ անում ենք

Մենք պետք է ընտրենք մեր ընկած հազարավոր եղբայրների փոխարեն, ում երազանքները կիսատ մնացին։ 

Մենք պետք է ընտրենք քաղաքացիությունից ապօրինի զրկված մեր տասնյակ հազարավոր արցախցի քույրերի ու եղբայրների անունից։

Մենք պետք է ընտրենք մեր բռնազավթման տակ գտնվող եր եկեղեցիների, մեր գերեզմանների, հայոց ցեղասպանության զոհ դարձած սուրբ նահատակների անուից, ովերք ամեն օր մեզ ասում են, մոռացության մի մատնեք մեզ, մի ուրեացեք մեզ

Մեր առաջարկը շատ պարզ է. որևէ մեկն իզորու չէ այս ամենն իրականացնել միայնանկ, ուստի մենք առաջարկում ենք այս դժվար, բայց իրականում այլընտրանք չունեցող ու դեպի մեր երազանքների Հայաստանը տանող ճանապարհն անցնել միասին, որովհետև գիտենք, որ այն ինչ չի կարող անել անհատը, կարող է անել հավաքականությունը, որվհետև գիտենք, որ միասին կարող ենք,

Մենք հավատում ենք Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք դառնալ այն ուժը, որը պատմության ընթացք կբեկի։

Եկե՛ք միասին անցնեք այս դժվար, բայց պատվաբեր ճանապարհը։

Շնորհակալ եմ»: 

դիտվել է 50 անգամ
Լրահոս
3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան Եկե՛ք միասին անցնեք այս դժվար, բայց պատվաբեր ճանապարհըю միասին կարո՛ղ ենք պատմության ընթացքը բեկել․ Քրիստինե Վարդանյան Ալի Լարիջանին ուղերձով դիմել է մահմեդական երկրներին Թրամփը սպառնում է «հողին հավասարեցնել» Իրանի Խարգ կղզին Սաստիկ բքի պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների հետևանքով Իրանում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, որոնց թվում՝ ավելի քան 200 երեխա. Արաղչի Իրանը ոչնչացրել է ամերիկյան ռազմական բազաների ռադարների 80%-ը. ԻՀՊԿ Ֆրանսիան մերժել է Թրամփի խնդրանքը Ինչպես են մասնակցելու Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն առաջիկա ընտրություններին Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը Ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դի է հայտնաբերվել Տ. Աբրահամ արքեպիսկոպոսը ազատ է կացուցվել Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից Հորմուզի նեղուցի փակումը վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը, կօգնի ՌԴ-ին ֆինանսավորել պատերազմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am