Վարչական վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել գործընկեր դատավորների վերաքննիչ բողոքը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ ՀՀ նախագահի հրամանագրի երկու դատավորների ներկայացրած հայցը, սակայն հրամանագրի կատարումը չի կասեցրել։ Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Խնդիրն այն է, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց թեկնածություններն էլ ներկայացվել են ՀՀ նախագահին։ Ըստ դատական օրենսգրքի՝ Սնանկության դատարանը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից եւ լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են՝ Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը, Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը։ Չընտրված դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դժգոհ են մնացել ԲԴԽ-ի որոշումից եւ վիճարկել այն։ Վարչական դատարանը իր դատավոր գործընկերների հայցադիմումը որոշել է վարույթ ընդունել, սակայն չի կասեցրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշման և «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագրի կատարումը: Մեկ այլ որոշմամբ էլ ընտրված դատավորները ներգրավվել են որպես երրորդ անձ։ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Սուքոյանին չի գոհացրել նախագահի հրամանագրի կատարումը չկասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը և այդ մասով վերաքննիչ բողոք են ներկայացրել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերաքննիչ վարչական դատարանը դատավորների վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունել։ Ըստ վերաքննիչ դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված է վարչական դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկը, այսինքն` դրանով չնախատեսված միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն: Տվյալ պարագայում դատարանը գտել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Հատկանշական է նաև այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից ևս որոշումը չի դիտվել որպես բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ այն առումով, որ որոշման եզրափակիչ մասում նշվել է, որ ուժի մեջ է մտնում կայացման պահից: Ուստի վերաքննիչ դատարանը մերժել է ընդունել իր գործընկերներ բողոքը։ Բուն հայցադիմումի քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ» Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ» Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am