Նախագահի կին լինելը շատ մեծ պատասխանատվություն է․ Նունե Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը «TengrinewsTV»-ի զրույցում պատմել է, թե ինչ նշանակություն ունի իր համար լինել նախագահի կինը՝ նշելով, որ դա շատ մեծ պատասխանատվություն է․ «Նախագահի կին լինելը շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև այս դեպքում ես ներկայացնում եմ ամբողջ երկիրը, մեր մշակույթը, սկսած նրանից, թե ինչպես եմ հագնվում, ում հետ եմ հանդիպում և ինչ եմ խոսում մարդկանց հետ»,-ասել է առաջին տիկինը։

Նախագահի կինը պատմել է նաև, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ․ «Ես նրան գիտեմ 14 տարեկանից, մենք դպրոցական ընկերներ ենք։ Առաջին անգամ հանդիպել ենք, երբ ես 13 տարեկան էի, իսկ նա 14 և այս տարի նշում ենք մեր համատեղ կյանքի 40-րդ տարելիցը։
Դպրոցում նա գերազանցիկ էր, մտածում էի չեմ ընկերանա իր հետ, որովհետև նա գերազանցիկ է, բայց այնպես ստացվեց, որ ընկերացանք։ Հետո ընդունվեցինք Երևանի պետական համալսարան, մեր ընկերությունը շարունակվեց և հետո մենք ամուսնացանք»,-այս մասին զրույցի ժամանակ պատմել է Նունե Սարգսյանը։ Նա նշել է, որ նախագահը շատ ուժեղ տղամարդ է և լավ ամուսին․ «Նա շատ ուժեղ տղամարդ է, և շատ խելացի։ 1991 թվականին Բրիտանայում դարձավ Հայաստանի դեսպան, իսկ հետագայում նաև Վատիկանում, Բենելյուքսում և ուրիշ երկրներում»։ Հարցազրույցի ժամանակ առաջին տիկինը խոսել է նաև ընտանեկան ավանդույթների մասին՝ շեշտելով, որ բոլոր տոները նշում են․ «Ավանդույթները սկսվում են Ամանորից, բոլորը հավաքվում են մեր տանը և տոնում ենք Ծննդյան տոները։ Խոսում ենք միայն հայերեն լեզվով, որպեսզի երեխաները սովորեն, որ դա իրենց մայրենի լեզուն է։ Իմ հարսն ամերիկուհի է, բայց նա շատ է հարգում մեր մշակույթը, նա երեխաներին սովորեցնում է ազգային պարեր, հայերեն գրել, կարդալ, իհարկե նա դեռ հայերեն չի խոսում, բայց երեխաների հետ սովորում է»։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am