«Բարգավաճ Հայաստանի» ավանդական ընտրազանգվածը, որպես կանոն, Երևանում չի գտնվում, այլ գյուղական բնակավայրերում, ինչը և դարձավ գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակցության անհաջողության պատճառը.նման կարծիք ունի քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը :
«Ընդհանուր առմամբ, այլ արդյունքներ չէի սպասում։ Ես «Իմ քայլը» դաշինքի հնարավորությունները գնահատել էի 75-80 տոկոսի միջև: Այսինքն՝ ոչ այդքան բարձր: Սա կարող է այն բանի արդյունքը լինել, ինչը տեղի ունեցավ վերջին օրերին: Նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանում» խուզարկությունները և այդ խուզարկությունների հետ կապված հայտարարությունները»,- ասաց Իսկանդարյանը:
Նրա գնահատմամբ` սա ոչ թե քաղաքապետի ընտրություն էր, այլ վստահության քվե։
«Երևանցիներն այս ընտրություններում նվազագույնը հաստատեցին գործադիր իշխանության չափազանց բարձր վարկանիշը»,- նշեց քաղաքագետը:
«Ցածր մասնակցությունը շատ հեշտ է բացատրել, քանի որ դա, այսպես ասած, «հաղթողի նզովքն» է: Այսինքն՝ այս ընտրությունները պարզապես մրցակցային չէին»,- ասաց քաղաքագետը՝ ընտրությունները որակելով քաղաքական ընտրություններ։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը