Վարույթ կիրականացվի. ԿԸՀ նախագահը՝ «լռության օրը» ասուլիս հրավիրելու եւ հեռախոսազանգի վերաբերյալ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց,որ Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԿԸՀ-ն նախապես տեղեկացել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները ցանկանում են լռության օրը  մամուլի ասուլիս հրավիրել, եւ փորձել են կանխել այն: «Մենք զանգահարել ենք եւ հորդորել  չիրականացնել նման ասուլիս: Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ զանգահարել են, արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չի կայացել: «Դրանից հետո ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին ձեռնպահ կմնամ տեսակետ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ այդ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք: Այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր»,-ասաց Մուկուչյանը: « ԿԸՀ-ն նախնական աշխատանքային քննարկում է կազմակերպել:Իմ մոտեցումն այն էր, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, հետեւաբար, վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, որտեղ կողմերը պետք է գային, ներկայացնեին տեսակետներ: Ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող էինք դառնալ մի հարթակ, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել: «Երբ նման քարոզ է տեղի ունենում անկախ նրանից, թե Ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե ոչ, կողմը կարող է ուղղակի դիմել վարչական դատարան»,-ընդգծեց նա:  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am