Ովքե՞ր կլինեն Երևանի նոր ավագանու կազմում. նախնական ցանկ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների զգալի առավելություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը՝ ըստ նախնական հաշվարկների ավագանու 56 անդամ կունենա: Ցանկը գլխավորող Հայկ Մարությանը քաղաքապետ կընտրվի առանց քվեարկության, քանի որ հաղթահարել է ընդհանուր քվեների 50 տոկոսից ավելին: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կարող են ներկայացված լինել (եթե չհրաժարվեն մանդատից) հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, լրագրող Գայանե Աբրահամյանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, բնապահպան-բլոգեր Իզաբելա Աբգարյանը, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և այլք: Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի ավագանու մեջ ներառված մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը, համապատասխանաբար 5 և 4 անդամ կունենան: ԲՀԿ-ի առաջին հնգյակում են ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, հաղորդավարներ Պետրոս Ղազարյանն ու Արման Աբովյանը, Միքայել Մանրիկյանը և Արմեն Ներսիսյանը: Բայց հաշվի առնելով փաստը, որ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, չի բացառվում, որ վերջինս հրաժարվի իր մանդատից ու նրան փոխարինելու գա ցուցակի հաջորդ համարը՝ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը: «Լույս» դաշինքի ցուցակի առաջին չորս համարներն են Արտակ Զեյնալյանը, Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը: «Լույսի» դեպքում էլ մանդատից կարող է հրաժարվել Արտակ Զեյնալյանն ու շարունակել պաշտոնավարել Արդարադատության նախարարի պաշոտնում: Այս պարագայում վերջինիս կարող է փոխարինել Թեհմինա Վարդանյանը: Վերոնշյալ սցենարի իրականցումը թերևս կվկայի մեկ բանի մասին. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ինքնանպատակ էին, ու խնդիրը ոչ թե քաղաքի արդյունավետ կառավարում իրականացնելն էր, այլ քաղաքապետի աթոռին հասնելը: Կարծում ենք, ո՛չ Արտակ Զեյնալյանը, ո՛չ Նաիրա Զոհրաբյանն ու, առհասարակ ոչ ոք, չպետք է հրաժարվի իր մանդատից՝ ապացուցելու, որ սրտացավ է մայրաքաղաքի ու նրա առջև ծառացած խնդիրին օր առաջ լուծում տալու հարցում: vesti.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am