Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:

Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Պատգամավոր Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Տավուշեցիների պահանջը պետք է ստանա մասշտաբային բնույթ Այս շարժումը դուրս է եկել տեղային սահմաններից և ՀՀ տարբեր տեղերից մարդիկ եկել են Տավուշ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am