Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Հայտնում է պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի խպաշտպանական թիմը:

«Մեկնաբանություն

Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս, այն չի տարածել՝ «civic.am» լրատվամիջոցի անունից, այլ տարածել է այն իր սեփական անունից, սեփական էջից, ընդ որում անձամբ որակելով այն որպես՝ «իր գործենություն, իր յութուբյան էջում»։ Միգուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի այն մասին, որ անկախ այն հանգամանքից, որ Դավիթ Լևոնյանը տեսանյութերը տարածելիս չի ներկայացրել այն որպես՝ «civic.am» լրատվամիջոցով լրագրողական գործունեություն, ուստի միայն այն, որ վերջինս հանդիսանում է՝ լրագրող արդեն իսկ բավարար է որպեսզի նրա կողմից թեկուզև որպես անհատ տարածած տեսանյութը դիտարկվի որպես լրագրողական գործունեություն, ապա հարկ է այս առումով նշել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետից բխում է, որ լրագրող է հանդիսանում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող:

Իսկ սույն դեպքում գործում առկա նյութերից փաստվում է, որ Դավիթ Լևոնյանը հանդիսանում է բացառապես՝ «civic.am» լրատվական գործունեություն իրականացնող ներկայացուցիչ, սակայն նույն գործի նյութերում առկա չէ մի այնպիսի փաստական տվյալ, որը կփաստեր այն մասին, որ Դավիթ Լևոնյանը բացի հիշյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ հանդիսանալուց, հանդիսանում է նաև որպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ով տվյալ պարագայում առանձին կարգով ևս պետք է ունենա անհատական գրանցում։ Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ անհատ լրագրողը պարտադիր չէ, որ ունենա առանձին անհատական գրանցում և նրա յուրաքանչյուր ֆորմատով արտահայտված կարծիքն ու մեկնաբանությունն որևէ հարցի շուջ միևնույնէ պետք է դիտարկել որպես լրագրողական գործունեություն, ապա նման դեպքերում կառաջանա ոչ իրավաչափ մի այնպիսի իրավիճակ, երբ ֆորմալ իմաստով լրագրողի կարգավիճակ ունեցող անձը յուրաքանչյուր դեպքում կարտահայտի սեփական կարծիքը և եզրահանգումները որևէ թեմայի շուրջ, ապա կարող է հեշտությամբ թաքնվել իր կարգավիճակից բխող պաշտպանության տակ, ինչն անթույլատրելի է, և կարող է հանգեցնել լրագրողի կարգավիճակից բխող իրավունքների պաշտպանության երաշխիքից օգտվելու չարաշահման դրսևորմանը։ Բացի այդ, նման իրավիճակները կարող են առաջացնել լուրջ խնդիրներ անձի ազատ խոսքի և լրագրողի կարգավիճակ ունեցող անձի լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի տարանջատման միջև։

Շարունակելի…

Պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան

Ալեքսանդր Կոչուբաեւ»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am