Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել:
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Figaro»-ն։
«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին`ժամը 19.30-ի սահմաններում, Փարիզի վեցերորդ շրջանում։ Ենթադրվում է, որ հեծանվորդը կարմիր լույսի տակ է անցել, երբ նրան վրաերթի է ենթարկել իր անձնական ավտոմեքենայի ղեկին գտնվող նախարարը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ նա գլխի վնասվածք է ստացել։
Ըստ ԶԼՄ–ի` նախարարը չի տուժել, բայց ստիպված է եղել արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի պարունակության թեստեր անցնել, որոնց արդյունքը բացասական է եղել։
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը