Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 14-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը։ Նա «Փաստինֆո»-ին պատմեց, որ իր առողջական վիճակն ավելի է վատթարացել, բժիշկները մոտենում, ներարկումներ են իրականացնում, բայց բուժում որպես այդպիսին չի կարող լինել, քանի որ հացադուլի մեջ է։

Նա պատմեց, որ այս երկու շաբաթվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմից մեկ անգամ են իրեն այցելել, իսկ մարդու իրավունքների պաշտպանն ընդհանրապես չի այցելել։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հյուպատոսին, ապա Նիկոլյանը հայտնեց, որ նա թեև ցանկացել է տեսակցել, սակայն դեսպանն արգելել է։ Դա, ըստ Նիկոլյանի, խախտում է նաև Ֆրանսիայի օրենսդրությունը, անգամ սկանդալ է հասունանում։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ այն բանից հետո, երբ ուղիղ եթերներում շոշափել է դեսպանի անունը, վերջինս դիմել է գլխավոր դատախազին։

Հիշեցնենք, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չի ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ Լրագրողը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանման հետ։ Այժմ Լեո Նիկոլյանը գտնվոում է Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում՝ պարզաբանումներ պահանջելով ներկայացնել իր մուտքը ՀՀ արգելվելու հիմքերը։

Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն էր հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել այդ որոշման համար։ Նիկոլյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից ստացել են պատասխանը, համաձայն որի՝ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը։ Այսինքն՝ իբրև Նիկոլյանը վտանգ է ներկայացնում, ինչը, սակայն, Նիկոլյանն աբսուրդ է համարում, ասում է՝ ինչ վտանգ պետք է ներկայացնի 57-ամյա ծանր հիվանդություններ ունեցող մարդը։ Նիկոլյանը շարունակում է հացադուլը՝ պահանջելով արդեն փաստեր ներկայացնել, թե կոնկրետ ինչով է ինքը վտանգ ներկայացնում։

«Գնացողը չեմ, շարունակելու եմ իմ պայքարը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հրահանգն իջեցված է կառավարությունից, սա ուղիղ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, ինչպես նաև՝ Մակրոնի և եթե ինքը մահանա, ապա դա թափվելու է նրանց գլխին։

Նշենք, որ Նիկոլյանն ունի առողջական լրջագույն խնդիրներ՝ կապված սրտի, թոքի քաղցկեղի հետ, հացադուլի մեջ գտնվելու պայմաններում նկատում է՝ առողջական վիճակի վատթարացում, սակայն նշում է՝ իր պայքարը լեգիտիմ է և ինքը, թեև կյանքը վտանգում է, շարունակելու է պայքարել։

Նա նաև հայտնեց, որ օդանավակայանում շատ լավ են իրեն վերաբերում, նաև՝ սահմանապահները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 617 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Մարզպետն ասել է՝ պատ կդնենք «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել Ինչի՞ համար է պայքարը Ակնհայտ է, որ Նոր Կալեդոնիայում ապակայունացման հետևում կանգնած է Ադրբեջանի ստեղծած Բաքվի նախաձեռնող խումբը. Ֆրանսիացի խորհրդարանական Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի. Պուտին Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Հաջիև. Սպիտակ տանը շատ բովանդակալից հանդիպում է տեղի ունեցել Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց Լիբանանի արևելքում զոհվել է «ՀԱՄԱՍ» շարժման հրամանատարը Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am