Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա

Չնայած Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է իր հանձնողական քաղաքականությունը եւ հասել է Տավուշ, որտեղ մի քանի տասնյակ տավուշցիներ արդեն քանի օր է՝ գիշերուզօր պայքարում են փողոցում` ճանապարհներ փակում, ենթարկվում իշխանության եւ ուժայինների վայրագ ճնշումներին, հայաստանյան տիտղոսակիր ընդդիմությունը դեռ ծանրութեթեւ է անում՝ երբ եւ ինչպես դիմադրության փորձեր անել՝ կանխելու հայրենիքի ամբողջական հանձնումը։

Այս օրերին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն իր առաքելությունն է համարում միայն այն, որ խմբերով այցելում են Տավուշ, իրենց հուժկու զորակցությունը հայտնում ու վերադառնում։ Մինչդեռ սեփական օրակարգով մայրաքաղաքում եւ դրանից դուրս շարժում սկսելու փորձեր չեն անում, չունեն հանրային բավարար աջակցություն, ուստի բավարարվում են սրտակեղեք ստատուսներ գրելով, թե ինչքան վատ վիճակում ենք մենք, եւ թե ապագայում ինչ վատ է լինելու:

«Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան եւ համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին եւ վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու գործընթացի»,- ջահերով երթի ժամանակ իրավիճակից ելքի իր պատկերացումները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: «Հակազդեցություն կա, բայց դրա բավարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպեսզի կանխենք այս շղթան, հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ 2 տարի առաջ այս նույն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարի, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել եւ սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով։ Գործընթացը պետք է տեղի ունենա ապակենտրոն՝ ով ուզում է իրավիճակը փոխի, պետք է ընդվզի, տասը մարդո՞ւ կարա հանի փողոց, թող հանի, մենք հազա՞րը կարանք՝ հազարը կհանենք։ Խոսակցությունների ժամանակ չկա, ով ի վիճակի է, պետք է իր քայլն անի։ Ուշ չի, սրանով դեռ պրոցեսը չի ավարտվում»,- ասել է Սաղաթելյանը։ Եթե ավելի պարզեցնենք Սաղաթելյանի խոսքերը, ապա կնկատենք, որ նա անկեղծորեն խոստովանում է, որ իրենք միայնակ ոչինչ անել չեն կարող, քանի անգամ ձախողել են, հետեւաբար՝ բոլոր ուժերը պետք է գործի անցնեն։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հարցին՝ ընդդիմությունն անելիք ունի՞, զարմանք է հայտնում. ինչպե՞ս չենք նկատում իրենց գործադրած տիտանական քայլերը։ «Էս անելիք չի՞, որ ձեր հետ խոսում եմ, որ խոսում եմ, արդեն անելիք է»,- ասում է նա, ապա շարունակում. «Ես բազմիցս ասել եմ, այո՝ իրատեսական եմ համարում, ամենաճիշտ, ամենամատչելի ու հասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»։ Իսկ ինչո՞ւ ԱԺ ընդդիմությունը, որի մի մասը հենց իրեն ենթարկվող «Պատիվ ունեմ» խմբակցությունն է, չի գնում նման քայլի։ «Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ 2 խմբակցությունները միասին կարո՞ղ են դա անել։ Ապահովեք հասարակական ճնշումը, նման սուր հարցեր իրենց տվեք, տեսեք՝ իրենք ի՞նչ են պատասխանելու»։ Լրագրողի առարկությանը, թե այն շրջանակները, որոնք ժամանակին մերժում էին իրեն, այսօր հենց իրենից են ակնկալում լուծումները, Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Երբ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակներն ասելու եմ»։

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ինքն է՞լ է կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը խոսում է, դա արդեն արարք է։ «Իսկ ո՞վ է ասում, թե ինքը․․․ ինքն ամենակարեւորն է ասել, որ ընդվզում լինելու է»,- պատասխանեց նա: Իսկ ո՞վ եւ ե՞րբ է կազմակերպելու այդ ընդվզումը, պատրաստվո՞ւմ են ինչ-որ քայլեր անել հիմա, երբ Տավուշից արդեն հողեր են հանձնվում Ադրբեջանին։ «Մենք վերջին տարիներին ինչ-որ բաներ չենք անում, մենք կոնկրետ քայլեր ենք անում, պայքարում ենք, որը բավարար արդյունք չի տալիս»։ Շարմազանովը հիշեցնում է, որ դեռ Դիմադրության շարժման օրերին՝ 2020 թ. պատերազմից հետո են հայտարարել՝ եթե չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, Փաշինյանն Արցախն էլ է հանձնելու, Տավուշն էլ, ու այսպես շարունակ։ «Հա, էդ ձախողման մեջ մեր, անձամբ ես ասում եմ՝ իմ մեղքն էլ կա, պատասխանատվությունն էլ, ամեն ինչն էլ, հետո՞: Ընդդիմությունը ձախողել է, այո, ձախողել է, եթե Նիկոլն իշխանության է, բոլոր ազգային ուժերը ձախողված են»։

«Շատ սխալ պատկերացումներ ունեք, որ ՀՀԿ-ն ռեսուրս ունի ու իշխանափոխություն չի անում։ Մինչ օրս իրենից եկած ամեն ինչ արել է, գուցե ձեր պատկերացումները մեր ռեսուրսի, ուժի, հնարավորությունների մասին շատ ավելի մեծ են եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթին այսօր երանի ենք տալիս, հաստատ ձախողել ենք, հազար անգամ արել ենք մեր ռեսուրսով, չենք կարողանում, տեսաք, էլի, երեկվա մեր ռեսուրսը՝ 3-4 հազար հոգի, եթե կարծում եք, որ այդքանով կարող ենք հեռացնել, ամեն օր էդքան մարդ կարող ենք հանել»։ Շարմազանովի խոսքով, հանրության մոտ թյուր կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որ պահին «կնոպկեն սեղմեն»` Նիկոլը կգնա․ «Դա ապուշ թեզ է, հերիք է, թողեք էդ աննպատակ քննարկումը։ Ձեր կարծիքով՝ իրենք իրենց հոր ու մոր գերեզմաններից, Արցախից ավելի թանկ բան ունե՞ն, բա ինչի՞ն էին սպասում, կարողանային` չէին թողնի, էլի, Արցախը հանձնեն»: Եթե ձախողել եք, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում ձեր կուսակիցները։ «Հիմի որ 7 հոգին վայր դրեց, ցուցակը («Պատիվ ունեմ»-ի) 250 հոգի են, ու ոչ մեկը` կուսակցությունից, գարանտիա կա՞, որ չեն վերցնելու մյուսները»։

Շարմազանովն ընդունում է, որ իշխանությունից կա մեծ հիասթափություն, բայց Նիկոլ մերժողների մեծ մասն իրար հետ լեզու չի գտնում․ «Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների եւ Նիկոլ ատողների մեջ չկա կոնսոլիդացիա, Նիկոլ մերժողներն իրար էլ են մերժում»: Ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նը չեն կարողանում լեզու գտնել, հարթել թշնամանքը։ «Մենք եւ Քոչարյանի թիմը թշնամական հարաբերություններ չունենք, շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք: Հանդիպում ենք, քննարկում ենք` Ավան Վարդանյանին վերջերս եմ հանդիպել, Ռուբեն Մելքոնյանի գրքի շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանի որդուն եմ հանդիպել` ջերմ ողջագուրվել եմ: Ինչու մեզ մոտ չի ստացվում՝ որովհետեւ մեր դեմ հակաքարոզչությունն է մեծ, միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»,- ասաց Շարմազանովը՝ շրջանցելով լիդերների միջեւ անհաղթահարելի հակասությունների մասին հարցերը։

Իսկ վերջում հույս հայտնեց, որ, անկախ ամեն ինչից, պայթյուն լինելու է. «Բայց քանի դեռ նախկին ու ներկա են անում, հավասարության նշան են դնում, չենք հաջողելու։ Նախկինը` իր թերություններով հանդերձ, Հայաստանին հաղթանակ է ապահովել, ներկան՝ ՀՀ ադրբեջանացում»:

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video) Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) Համայնքային ոստիկանություն կստեղծեն Ովքեր ում դեմ են դուրս եկել Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա» Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան Երևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն Պիպոյան «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում» Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am