Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Նախագծի նպատակը ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: Գործող Հարկային օրենսգրքի համաձայն, թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի «ոսկերչական զարդերի» օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակներում:

Այս պարագայում ստացվում է, որ, անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատված է ԱԱՀից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը: Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց պատրաստված իրերի օտարման գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան նվազեցվելու է տվյալ իրի արտադրության համար օգտագործված՝ ստանդարտացված ոսկու ձուլակտորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի չափով:

Ընդ որում, այդ կարգով նվազեցնելուց հետո ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի 25 տոկոսից պակաս լինել: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր: Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը: Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Լիբանանի արևելքում զոհվել է «ՀԱՄԱՍ» շարժման հրամանատարը Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am