Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց:

Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի տպավորություն էր, որ քպականները, հրահանգով կամ առանց հասկանալու, ՄԻՊին հնարավորինս վարկաբեկելու կուրս էին վերցրել: Ինչո՞ւ վարկաբեկելու: Այն պարզ պատճառով, որ եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ը իր տեղում չէ: Չէ, իր տեղում չէ ինստիտուտի առումով, բայց իր տեղում է իշխանության համար, որովհետև անում է այն, ինչի համար հենց իրեն է առաջադրել այդ իշխանությունը:

Հայաստանի Հանրապետության 33ամյա պատմության մեջ որևէ ՄԻՊ այդքան սիրված, գովաբանված չի եղել որևէ իշխանության կողմից: Հակառակը եղել է, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն անթաքույց դժգոհել կամ նեղսրտել են ՄԻ պաշտպանից: Եվ դա նորմալ է: Իսկ հիմա փաշինյանական իշխանությունը գովաբանում է ՄԻՊ-ին՝ ի դեմս Անահիտ Մանասյանի:

Դե, յուրային է, կարելի է ասել՝ իրենցից մեկը, այնքան յուրային, որ քաղաքացիները սրամտում են, որ նա ոչ թե ՄԻՊ, այլ ՔՊԻՊ է՝ ՔՊ-ի իրավունքների պաշտպան: Կամ՝ ՆԻՊ՝ Նիկոլի իրավունքների պաշտպան:

Իսկ ինչո՞ւ քպական իշխանությունը չգովաբանի իր ՄԻՊ-ին: Վերջինս երբեք ու ոչ մի կերպ ոչ մի նեղություն իշխանությանը չի պատճառել, չնայած անունով առանձին պետական ինստիտուտ է: Երկրում մոլեգնում է ոստիկանական տեռորը, կարմրասև բերետավոր ոստիկանները վայրագ բռնություններ են գործադրում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, անչափահասների նկատմամբ, ոստիկանական պաշտպանության տակ գտնվող անձին խոշտանգում են և անձի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված բռնություն գործադրում՝ ակնհայտորեն ոստիկանական ուղղորդմամբ ու հանցակցությամբ, զանազան քպականներ, իշխանավորներ ինչ կարգի խախտում ասես՝ անում են, բայց ՄԻՊ-ի ոչ ձայնն է լսվում, ոչ էլ՝ ծպտունը:

Մաքսիմում՝ երկակի ինչ-որ լղոզված հայտարարություն, որտեղ տուժողն ու մեղավորը խառնվում են իրար: Այսինքն՝ իբր իրավունքների պաշտպանություն, բայց իրականում իշխանության պաշտպանություն: Այդ տեսանկյունից Անահիտ Մանասյանը Փաշինյանի իշխանության համար առավել քան հարմար ՄԻՊ է:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում Ժամանակը իշխանության օգտին չի աշխատում. հիշեք՝ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ՀԱՊԿ-ում պատասխանել են` Ադրբեջան կատարած այցի ժամանակ Լուկաշենկոյի հայտարարությունների առնչությամբ ՌԴ-ի հետ կոնֆլիկտը կա՛մ ծայրահեղ անմտություն է, կա՛մ դավաճանություն. Ասլան Ռուբաև «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել Տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Մարզպետն ասել է՝ պատ կդնենք «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել Ինչի՞ համար է պայքարը Ակնհայտ է, որ Նոր Կալեդոնիայում ապակայունացման հետևում կանգնած է Ադրբեջանի ստեղծած Բաքվի նախաձեռնող խումբը. Ֆրանսիացի խորհրդարանական Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի. Պուտին Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am