Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով
Ռուսաստանը Հայաստանի հետ դեռևս դաշնակիցներ են։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Հայաստանին արագացված տեմպերով ուզում են «անջատել» ՌԴ–ից, սակայն ՀՀ–ն ամենաշատ օգուտներն է ստանում ԵԱՏՄ–ից։
Ըստ նրա՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները, երբ նա ստիպեց Եվրոպայի բնակիչներին շարունակել այս պատերազմը՝ «Մենք կռվում ենք ոչ թե Ուկրաինայի համար, այլ Ռուսաստանի Դաշնության դեմ, որը մեզ սպառնում է»։