Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.

1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։

2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճանի մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։

3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։

4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։

5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։

6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։

Մասնավորապես, պետք է պարզել՝ արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։

Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ»։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am