«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտին կիրանցի կանայք արտասվելով դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ խիստ զայրացած էին ու հուզված։


Aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողների հարցերին նրանք չպատասխանեցին, ինչու են արտասվում՝ չկարողացան ասել, խիստ հուզված էին։ Հետո ոստիկանները միջամտեցին ու հեռացրին լրագրողներին՝ նրանց մեղադրելով, թե «ճնշում» են տավուշցիներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով կիրանցիների հետ հասցրել էր շփվել, ասաց, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասել, հակառակը, նրա պատասխաններն ավելի են խորացրել տավուշցիների մտահոգությունները։

«Ասել է՝ սահմանը կարող է էսպես անցնի, բայց կարող է նաև էնպես անցնի, նորից անորոշության, տագնապի մեջ է դրել բնակիչներին։ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն պահանջները, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել, գոնե վերջին տարբերակով, որ սահմանը ոնց որ խորհրդային տարիներին անցել է, այնպես անցնի։ Չի ընդունվել։ Նույնիսկ սահմանը կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։

Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է՝ որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։

Մարդիկ շոկի մեջ են, պիտի հասկանան՝ ինչ են անում։ Մեկն ասում է՝ տունս կվառեմ, մյուսն ասում է՝ մեկ այլ բան։ Ի՞նչ անեն մարդիկ, եթե իրենց ասում են՝ սահմանը ոչ թե պիտի այնպես անցնի, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այլ նոր սահման են հորինում։

Իր բառերն եմ կրկնում, ասել է՝ պարզվում է, ԽՍՀՄ տարիներին չեն իմացել՝ սահմանը ոնց է անցնում։ Հիմա ինչ-որ նոր սահման են հորինում»,- ասաց պատգամավորը։

դիտվել է 943 անգամ
Լրահոս
Պատկերացրեք հարսանիքի միսը լավը չլինի․ Նիկոլի խոսքը՝ Կիրանցում հանձնվող տների ֆոնին (video) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Լարված իրավիճակ է Կիրանցում․ այս «կենդանիները» անցել են վերջին սարսափելի քայլերին․ Գագիկ Համբարյան (video) Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են (video) Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ․ Կիրանցում ճամփա են փակել (video) Կիրանցում լարված է․ գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը (video) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (video) Կամո՛ Շահինյան, ես էլ քեզ եմ ասում՝ ինչ անես․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի գյուղապետին (video) Վահե Ղազարյա՛ն, «կենդանիներիդ, սրիկաներիդ» հավաքիր․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ՇՏԱՊ․ Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին (video) Չփորձվե՛ք գալ, ինձանից անուններ պահանջել․ ձեր կեղտոտ քայլերի մասին ես խոսելու եմ․ Արամ Թալալյան (video) ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն Ոստիկանության զորքերը մտել են Կիրանց․ գնդապետ Մախսուդյանը Երևանից հասել է Կիրանց (video) ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը թող գա ու կույր աչքով տեսնի, որ հանձնում է հայրենիքը. Կիրանցի բնակիչ (video) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան Գիշերային Մհերը «Խարիզմատիկ հոգևորական», «բազմահազարանոց ցույցեր»․ արևմտյան մամուլին գրավում է Բագրատ սրբազանի կերպարը Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով Նիկոլը նզովքից է վախենում․ դա տեղ է հասնելու․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am