Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:

ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:

Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:

Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ:

Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից:

Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 825 անգամ
Լրահոս
Համատիրության ղեկավարին տուգանել են՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի փլուզվող հենասյան ամրացման համար Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար «Դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»․ նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի միջադեպի մասին Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ Երևանում 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել Ողբերգական վթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ Վիզաների գազարը և իրականության մտրակը «BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Արտակարգ դեպք Սևանի ափին Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն.ավագանու անդամ Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. 168.am Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում սպասվո՞ւմ է. Fitch Սրբազանին չդիմավորեց, բայց հանդիպեց Քյարամյանի հետ. Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am