Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան

«Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ․ մամուլի էջերում» նախագծի համակարգող, երկհատորյակի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը գրում է. «2015ին մեր համեստ, փոքրիկ աշխատախմբով, մեծագույն նվիրումով, ստանձնեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ կոչված www.armeniangenocide100.org կայքի «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզուու օտար մամուլում 1915-ին լույս տեսած հոդվածները:

Հետազոտությունն արդեն չարագույժ 2018ին հրատարակվեց առանձին ժողովածուով, որն էապես կհեշտացնի ոչ միայն Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը, այնպես էլ Ցեղասպանությունն ուրացողների հետեւորդների պատմականի եւ իրականի պրպտումները։

1915ի մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն էր: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը:Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, մեր օրերին։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը փոխանցել անդոներին եւ նրանց տերերին։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը»։

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am