Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում

yerkir.am-ը գրում է. Անդրկովկասում սկսվում է նոր շախմատային աշխարհաքաղաքական պարտիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Հունգարիայում ընթացող պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի (Conservative Political Action Conference, CPAC) բացման արարողությանը, ինտրիգային հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «Վրաստանը շուտով կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ» եւ «կկարողանա զգալի ներդրում ունենալ Եվրամիության ամրապնդման, կայուն արժեքների վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործում»: Ինտրիգն այստեղ այն է, որ բառացիորեն նախօրեին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանի վերաբերյալ՝ Եվրախորհրդին կոչ անելով երկրի համար չբացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցույոթւնները, քանի դեռ օրակարգում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը։ Թբիլիսիի իշխանությունները 2023 թ-ի մարտին զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հետ կանչված այս օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել Վրաստանում արտասահմանյան դոնորների կողմից արմատական խմբերի եւ կուսակցույթունների գաղտնի ֆինանսավորումների ավելացումով՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։ Բանաձեւում նշվում է․ «օրինագիծն անհամատեղելի է ԵՄ արժեքների եւ ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հավակնութոյւններին, վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանը եւ վտանգում երկրի եվրատլանտյան ինտեգրումը»:

Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը որոշել է այսպես կոչված «հայեցակարգային ուղղում» կատարել։ Նրա խոսքով՝ Թբիլիսին «պայքարում է «գործակալապետության» դեմ՝ պաշտպանելով եվրոպական գաղափարը, որը հիմնված է ազատության, հավասարության, թափանցիկության եւ ճշմարտության վրա»՝ ակնարկելով, որ խոսքը միայն ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից կառավարվող գործակալների մասին չէ: Նրա խոսքով՝ «պարադոքս է, բայց ընդդիմությունը կանգնած է անթափանցիկության, խավարի կողքին այն ֆոնին, երբ մոտ ժամանակներս Եվրամիությունն ինքը շատ ավելի կոշտ կընդունի արտասահմանյան ֆինանսավորման մասին օրենքը»: Այդ պատճառով, ըստ Կոբախիձեի, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը կօգնի պահպանել Վրաստանի ինքնիշխանությունը եւ կապահովի մերձեցում Եվրամիության հետ, այլ ոչ թե կվնասի այդ գործընթացին»։ «Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, -- ընդգծում է նա, - մեզ հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ։ Այսօր Վրաստանն ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան 2022 թ-ին»։ Նա կարծում է՝ օրենքի ընդունումը կխանգարի «մեկ անգամ եւս գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձերին։

Բայց հիմա Թբիլիսին հարցը կատեգորիկ է դնում՝ ով է ում ավելի շատ պետք՝ Վրաստա՞նը Եվրոպային, թե՞ հակառակը։ Տվյալ դեպքում խոսքը քննարկման հարթությունում չի տարվում այն մասին, թե, այնուամենայնիվ, որ քաղաքակրթությանն է պատկանում Վրաստանը՝ եվրոպական, թե ասիական։ 2023 ի դեկտեմբերին Կոբախիձեն, խոսելով ԵՄ-ում Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործնական օգուտների մասին, նշել էր՝ «չկա որեւէ կոնկրետ, շոշափելի օգուտ՝ կապված ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի հետ ֆինանսկան եւ տնտեսական առումով», եւ որ «դա կարեւոր քաղաքական ուղերձ է»։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին կապում են ԵՄ-ի նախաբազուկին, որպեսզի նեղացնեն նրա հնարավորությունները՝ մասնակցելու ոչ միայն տարածաշրջանային այլ ինտեգրացիոն գործընթացներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ դժգոհություն են դրսեւորում Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ «Վրացական երազանքի» վարած արտաքին քաղաքականությունից, իսկ այժմ նրանք մտադիր են տարածաշրջանում ստեղծել «Վրաստան - Հայաստան ժողովրդավարական դաշինք»՝ այն հակադրելով «ավտորիտար, բայց ինքնիշխան Ադրբեջանին»։ Պատահական չէ, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն զգուշացրել է՝ «ԵՄ-ն պատրաստվում է համաշխարհային պատերազմի»։ Այսինքն՝ ստացվում է, որ Բրյուսելը, Թբիլիսիին կոչ անելով «վերադառնալ եվրոպական ուղի եւ չոգեշնչվել Մոսկվայից», նրան պատերազմի է կանչում։

Մի խոսքով, ըստ The Heritage Foundation-ի, Վրաստանում «շատ բան է սկսել եռալ ու այնպես եփել, որ արժանի է ուշադրության»։ Այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան գործընկերները Վրաստանի կերպարն էին նկարում որպես «տարածաշրջանում փոքր եւ միակ ժողովրդավարություն», անցել են։ Իսկ նրա ներկայիս քաղաքական գործիչների հայտարարութոյւնները, որոնք «կառուցված են ազատության եւ ազատականության առումով», դառնում են ընդամենը բուտաֆորիա, որը քողարկում է տարածաշրջան պատերազմ բերելու ձգտումը՝ Ռուսաստանի հետ դիմակայության գործոնն «առաջին պլան բերելու» համար։ Նման պայմաններում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, «Կոբախիձեն հայրենիքում հանդես է գալիս որպես մեծ շախմատիստ, քանի որ Վրաստանի բազմադարյա պատմության մեջ շախմատը աշխարհաքաղաքական խաղ է»: Նրա խոսքով՝ «ազգային ինքնության եւ մշակույթի պահպանումն իսկապես շախմատային գրոսմայստերի վարպետությունն է»:

Սակայն նոր «շախմատային աշխարհաքաղաքական պարտիան» Անդրկովկասում դեռ նոր է սկսվում։ Նրա գլխավոր մասնակիցների գլխավոր քայլերը դեռ առջեւում են։

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am