Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)

Ադրբեջանի երկրորդ առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ՝ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց պրոֆեսոր Պիեռ Դարժանը։

«Մասնավորապես՝ էնթիկ հայերի կամայական ազատազրկման վերաբերյալ պահանջները, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ Հայաստանի պնդումները, եւ վերջինը՝ Հայաստանի պահանջները էթնիկ հայերի նկատմամբ կատարված բռնության տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանի դիրքորոշումն այս մասով առերեւույթ փոխվել է վարույթի ընթացքում։ Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․ առաջին հերթին՝ Ադրբեջանը պնդում էր, թե ֆիզիկական բռնության գործողությունները ըդդեմ էթնիկ հայերի, անկախ նրանից զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք, կոնվենցիայի նյութական շրջանակի մեջ պետք է չներառել, հատկապես երբ այդ գործողությունները կատարվել են իր զինված ուժերի կողմից։ Ապրիլի 5-ին հայտարարեց, որ ինքն այլեւս չի առարկում դատարանի իրավազորության հարցին այն պահանջների մասով, որոնք վերաբերում էին զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին, կամ միեւնույն ժամանակ պահպանում էր իր առարկությունը այն մասով, որ կոնվենցիայի ներքո Հայաստանի մյուս պահանջները վերաբերել են զինված հակամարտության ակտիվ գործողությունների փուլում քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դրեւորումներին, եւ, որ դրանց կապակցությամբ Հայաստանը ապացույցներ իբրեւ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, որ դրանց հիմքում էթնիկ կամ ազգային խոշտանգումն է։ Ադրբեջանը պահպանել է իր այն առարկությունը, թե ՀՀ զինված ուժերի կողմից իբրեւ վատ վերաբերմունքի մասին պահանջները վերաբերել են զինված հակամարտության փուլին»,- նշեց պրոֆեսորը։

Պիեռ Դարժանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված առարկություններն աղոտ էին․ «Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ կոնֆլիկտը, երբ նրանք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանին ներկայացված կոնֆլիկտը «էթնիկ կոնֆլիկտ է», ուստի այս համակարտությունը շարքային միջպետական կռիվ չէ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների, պնդելով, թե այս կոնլֆիկտի շրջանակում կան առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Այս հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ 3 տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել ԼՂ-ի իրենց պատմական նախնիների հողում ապրող էթնիկ հայերի ինքնորոշումը եւ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման կամ հայրենական պատերազմ եւ այդ գործողությունները պարունակել են խնտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ մարտական գործողությունների շրջանակում։ Պատերազմի հետեւանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։ Ադրբեջանի նպատակը էթնիկ հայրերին իրենց հայրենիքից հեռացնելն էր»։

Անդրադառնալով խնդրո առարկային՝ կոնվենցիայի կիրառելիության մասով պրոֆեսորը նշեց․ «Անձինք թիրախավորվել են հայազգի լինելու համար, եւ ոչ թե կոնվենցիայով նախատեսված այլ հիմքերով։ Ադրբեջանի կողմից խտրականության ապացույցներ տեսնելուց հրաժարվելն է անխուսափելի դարձնում նախադատավարական բանակցությունները կողմերի միջեւ»։


 NEWS.am

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am