Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան
Երեւանի ավագանու նիստում կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ,երբ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը իր խոսքում նշեց. «Ես հասկանում եմ, որ «Մայր Հայաստանի» ներկայությունն այս դահլիճում շատերի մոտ է դիսկոմֆորտ առաջացրել ու պետք է արձանագրել, որ այս իշխանությունն է, որ 2018-ից ի վեր գործող ու նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց առատության եղջյուրից տալիս է շինթույլտվություններ եւ այլն:
Պետք է արձանագրեմ, որ հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը շարունակում է իր ճանապարհը: Ամեն հաչացող շան վրա որ քար նետենք, մենք կարող է տեղ չհասնենք: «Մայր Հայաստանի», ուրիշ բան չասեմ, փեշերից կախվելը հացուջուր է դարձել շատերի համար: Բայց այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից»:
Այնուհետեւ նա հարց ուղղեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (հայտնի է որպես Թաղման բյուրո-խմբ) տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:
Սակայն արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ տեղից նետելով. «Չէ, որպեսզի ժպ-ն քեզ տեղ տա»:
Մանուկ Սուքասյանն ասց. «Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ, իսկականից: ԺՊ-ն քեզ ու պապայիդ տեղ տա: Մի հատ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»:
Դահլիճում աղմուկ բարձրացավ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջեց լռություն ապահովել, ապա շարունակեց. «Կոտռեկտության սահմանները, պարոն Սուքիասյան, մի անցեք, խոլերա, շներ… եթե խոսենք նախկին իշխանությունների մասին, ու գտնում եք կաբինետներից հանել ու դուրս շպրտել, դուք ձեր ականջները կտեսնեք, բայց ապգայում իշխանություն չեք տեսնելու: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է: Ու կարող եք շարունակել հաչալ, որովհետեւ շունը հաչա, քամին փչի: Ձեր իսկ ոճով ձեզ պատասխանեմ: Ձեր այլ հարցերին պատասխանելու կարիք չունենք: Ցտեսություն»:
Մանուկ Սուքասյանն արձագանքեց. «Էդ վայրահաչոցները պահեք ձեզ ու ձեր ֆրակցիայի նիստին»: