LՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։
ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ փոխկապակցված (ըստ հրապարակումների) «Ուիգմոր» ԲԿ մի քանի աշխատակիցների նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք` պետպատվերի փողերի լվացման ենթադրյալ գործով։
Ընդգծենք՝ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցը ընդամենը 2 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է մամուլի էջերում հայտնվել սկանդալային պատմություններով, ի դեպ՝ այս նորաստեղծ ԲԿ-ն ՔՆ-ից ստանում է մինչեւ 700 մլն դրամ պետպատվեր եւ սա մասնագիտական շրջանակում բուռն քննարկումների առիթ է դարձել։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը