Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում է հնչելու: 2024 թ.-ի ապրիլ յան մի օր Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ նման մի միտք արտահայտեց: Եկեղեցին նրա հարցին պատասխանեց, բայց ինչո՞ւ էր բարկացել Փաշինյանը: Գուցե այն պատճառով, որ տավուշցիներն ընդդիմանո՞ւմ են, բացատրություն պահանջո՞ւմ, թե ինչու պետք է հերթական զիջմանը գնան, հերթական անգամ Հայաստանը հող հանձնի Ադրբեջանին, և հերթական անգամ խաղաղությունն այդպես էլ չգա մեր տուն:

Հակառակը՝ ամեն զիջումից հետո ավելի մոտ ենք զգում պատերազմի շունչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմացնող չեն: Երբեմն զարմացնող է մեր լռությունն ու համբերատարությունը: Մեր համբերության բաժակը լցվել է, ջուրը թափվում է, բայց մի տեսակ կաղապարվել ենք սեփական ցավի ու անզորության մեջ, հույսներս չգիտեմ էլ, թե ինչի վրա ենք դրել: Սովոր էինք մեր երկրի ղեկավարներին տեսնել հոգևոր դասի հետ կողք կողքի քայլելիս, Եռաբլուր և կարևոր նշանակության վայրեր միասին այցելելիս: Ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանի պաշտոնյաների և հոգևոր դասի միջև խզումն ակնհայտ դարձավ: Պաշտոնյաներին չենք տեսնում եկեղեցական տոների ժամանակ մատուցվող պատարագներին, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ուղղակի դադարեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր այցելել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ: Հոգևոր դասի ներկայացուցիչների այցերը սրբավայրեր լինում են հիմնականում պաշտոնյաների այցերից հետո:

Մեր աչքը սովոր չէր սրան, բայց սա սպասելի էր: Իշխանափոխությունից հետո ակտիվ պայքար սկսվեց եկեղեցու դեմ, եկեղեցին ևս անցավ պայքարի, խրամատներ փորեց մեր հավատի կոթողի շուրջ ու փորձում է ամեն կերպ պաշտպանել այն, որ չպղծեն, որ դա էլ չպղծեն: Թվում է, թե «շոու պատարագ» արտահայտությունը պիտի զարմացներ: Բայց ինչպե՞ս կարելի է զարմանալ, երբ նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում ասել է տարբեր զազրելի ու նողկալի մտքեր, ինչպես՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին», «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի», «Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»: Այս նույն մարդը կառավարության նիստի ժամանակ կատակում է՝ նշելով, թե «տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում, այնտեղ են ցորեն ցանում, որ ապահովագրություն ստանան»:

Ապահովագրության գումարը, որը գյուղացին պետությունից մեծ դժվարությամբ է ստանում, կարողանո՞ւմ է ծածկել այն չարչարանքը, որի միջով գյուղում ապրող ու հող մշակող մարդն ամեն օր է անցնում, զգացողություն է, թե գյուղատնտեսության վերջն էլ է ուզում տալ: Եկեղեցու դեմ նրանց այս զայրույթը ու հակակրանքը լիովին հասկանալի է, քանի որ եկեղեցին, ավաղ, միակ կառույցն է, որը շարունակում է դիմադրել, որը շարունակում է կոշտ պատասխաններ ուղղել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Եկեղեցին, որպես կառույց, ինստիտուտ, միակն է, որ պայքարում է երկրի լինելիության համար: Կարծես ամեն հարվածից հետո այն ավելի է ամրանում: Շատերն են նկատում, որ վերջին ամիսներին եկեղեցիները լի են մարդկանցով, որոնք մասնակցում են պատարագներին, գնում հոգևորականների խոսքն ու քարոզը լսելու, որովհետև շնչահեղձ են լինում ու ավելի հաճախ անզորությունից: Օրերս քպական մի պատգամավոր ԱԺ ամբիոնից հոգևոր դասին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ ու ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում ա Աստված ների»:

Հասկանում եք, չէ՞. տեսեք՝ ով ու ովքեր են խոսում ներվելուց: Մյուս աններելի մեղքերի հետ միասին՝ Աստված վստահաբար չի ների մարդկանց, որոնց պատճառով պատերազմի օրերին տղաների գլխին քարե կարկուտ էր տեղում, որ տղաներից շատերը տուն «վերադարձան» փակ դագաղներով, և ծնողներն ու ընտանիքի անդամները չկարողացան հպվել նրանց մի վերջին անգամ, համբուրել ու հրաժեշտ տալ. շատերը համոզված չեն, որ իրենց որդիներն են հանգչում գերեզմանատներում, որոնք շատերի համար երկրորդ տուն են դարձել: Սրա համար լինելու է պատասխանատվություն, եթե ոչ իրավական, ապա գոնե երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am