Լևոն Տեր-Պետրոսյանը, Ազգակործան Պատուհասը և «Ժուլիկ» Սամվել Բաբայանը. 5 միլիարդի պատմությունը

Սամվել Բաբայանը Արցախում ցեղասպանությունից և Արցախի Հանրապետության լիակատար օկուպացիայից հետո որոշեց տեղափոխվել և ապրել Երևանում։ Նրա հույսերը՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ դառնալ Արցախի նախագահ, այդպես էլ իրականություն չդարձան։ Արդեն Հայաստանում նրա համար դժվար է հրապարակայնորեն պատմել, թե ինչ պայմանավորվածություն է ունեցել Նիկոլի հետ, և որ փուլում է Նիկոլն իրեն «քցել»․ սեքսուալ և այլ բնույթի կոմպրոմատները Սամվելի դեմ շատ են։

Սակայն մասնավոր զրույցներում 2024 թվականի իշխանափոխությունից հետո գոյատևելու ակնկալիքով Սամվելը տարբեր, բավականին լայն շրջանակների հետ հանդիպումներին պատմում է, թե ինչը ինչքանով պիտի հանձնեին, ու թե ինչ փոխվեց վերջին պահին։

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո Սամվել Բաբայանին է ներկայացնում մի ծրագիր, ըստ որի՝ Ալիևի 5 միլիարդ դոլարի դիմաց Արցախի Հանրապետության 7 շրջանները, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «Անվտանգության Գոտի», պետք է զիջեն Ադրբեջանին։ Փոխարենը հնարավորություն կունենան 5 միլիարդի ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ։

Ծրագիրն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանի վարչակազմին մարդիկ են պետք Արցախի Հանրապետության քաղաքական վերնախավում։ Սամվել Բաբայանը համաձայնում է ստանձնել այդ դերը՝ պայմանով, որ հողերի հանձնումից հետո նա կդառնա Արցախի նախագահ կամ «դե ֆակտո» կառավարիչ։ Փաշինյանը համաձայնում է և առաջարկում հարցը քննարկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում նկատմամբ իր որդիական սերն ու բարդույթները դեռ արդիական էին։

Լևոն Տեր-Պետրոսյանը ոգևորությամբ է ընդունում գործողությունների այդ ծրագիրը, նշում, որ (օգտագործելով Նիկոլի խոսքերը) դա իր փիլիսոփայությունն է։ Բայց նա նաև ճշգրտում է՝ 7 շրջանի համար ստացված գումարները ամբողությամբ պետք է ներդրվեն Հայաստանի զարգացման գործին։ Ե՛վ Նիկոլը, և՛ Սամվելը հաստատում են դա։

Ծրագրի իրագործման ինչ-որ մի փուլում Նիկոլը այս երկուսին հայտարարում է, որ համաձայն չէ խնդրի լուծման այս տարբերակին, որ իրեն դավաճան կհամարեն, և որ ինքը չի զիջի հողերը։

Երեք ամիս անց Սամվելին հայտնի է դառնում, որ Նիկոլը սկսել է բանակցություններ Արցախը ամբողջությամբ հանձնելու շուրջ․ նա ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարզում են, որ Նիկոլի նպատակը 5 միլիարդ դոլարն իրեն պահելն է՝ առանց երկրի վրա ծախսելու։

Լևոն Տեր-Պետրոսյանի ատելության վերաճած զայրույթը Նիկոլի նկատմամբ 2020 թվականի դավաճանությունից հետո անկեղծ էր․ նա իրոք Նիկոլին համարում է «Ազգակործան Պատուհաս»ժ։ Իսկ ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին Քոչարյանին չսատարելուն, ապա այստեղ աշխատել է երկու հանգամանք․ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմունքը՝ «մինչև չհանձնեք, լավ չենք ապրի» և ուղղակի անհաջողակի բարդույթը հաջողակ մարդու նկատմամբ։

Ահա այս պատմությունն է Սամվել Բաբայանը պատմում մասնավոր զրույցներում, որոնք, ըստ մեր աղբյուրի, մշտապես զուգորդվում են Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենավերջին հայհոյանքներով (եթե, իհարկե, տարածքում նիկոլականներ չկան)։

դիտվել է 29720 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am