ՏԵՂԵԿԱՆՔ № 45՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը


08․05․2018թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Տնտեսության զուտ վիճակագրական աճերը, որոնք էական ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում, մնում են որպես սովորական վիճակագրություն: Մինչդեռ մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության կրճատման և աղքատության հաղթահարման իրական գործիք:

Իրական պատկեր – Չնայած Հայաստանի տնտեսությունն, ըստ կառավարության, բարձր աճ է ապահովում, մինչև անգամ երկնիշ տոկոսով, այնուամենայնիվ աղքատությունը մեր երկրում նույն մակարդակում է, ինչ 2018 թվականին՝ իշխանափոխության ժամանակ՝ 25 տոկոսի սահմաններում։

16.03.2024թ․ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Սոցիալական այն քաղաքականությունը, որ երրորդ հանրապետությունում վարվել է, եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Ծայրահեղ աղքատին կամ աղքատին ասել ենք` եթե դուք աղքատ եք կամ շարունակում եք մնալ աղքատ, մենք կսահմանենք ձեզ համար այս արտոնությունը, այս արտոնությունը, այս արտոնությունը։ Բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք աղքատությունը, մենք ձեզ կզրկենք այդ արտոնություններից։ Մենք մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը և, իհարկե, այստեղ շատ կարևոր է կրթության ոլորտի հետ համադրումը»:

ՀՀ կառավարումը ստանձնելուց շուրջ 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել աղքատության հաղթահարման անարդյունավետության մասին, չնայած որ խոստացել էր 5 տարի անց (2023թ․) ծայրահեղ աղքատությունը վերացրած, իսկ աղքատությունը՝ հաղթահարած լինել։

10.08.2018 համայնքապետերի հետ հանդիպում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Խոստում - Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի:

Իրական պատկեր – Ոռոգման ջրի՝ հոսանքին հավասար հասանելիություն խոստացած Փաշինյանը 04․04․2024թ․ Ջրային կոմիտեում հայտարարեց, թե ոռոգման ջրի համակարգը մեռած է։ «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է… Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն, եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը:

Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»,- ասաց նա:

Ոռոգման ջրի թեմային անդրադարձել ենք նաև ՏԵՂԵԿԱՆՔ № 5-ում։

Ի դեպ, նույն խորհրդակցության ժամանակ նաև առաջարկեց ցայտաղբյուրների վրա փական դնել։ «Պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել»,- ասաց նա։


24․10․2018թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Հայաստանում չի կարող լինել էդպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է էն վճռական գործոնը, որ պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չէ։ Նույնիսկ ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ, դա կարևոր չէ։

Ղարաբաղի հարցի թաքուն տարբերակ, որ մեկ էլ հոպ արթնանանք, տեսնենք Ղարաբաղի հարցը լուծվել է, հնարավոր չէ։

Եթե բանակցային գործընթացում կձևավորվի տարբերակ, որ ինքս կհամարեմ, որ դա մի տարբերակ է, որն արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը և ժողովրդի կարծիքը հարցնել, բնականաբար, առաջին գործողությունը դա է լինելու։ Բացառվում է Ղարբաղի հարցի որևէ թաքուն լուծում։ Կընդունե՞ն Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը, ԱԺ-ն էդ տարբերակը, ընդունելի կլինի առնվազն ճնշող մեծամասնության համար, դա տարբերակ է, առնվազն որի մասին պետք է մտածել։ Ոչ՝ ոչ։ Էլ չեմ ասում՝ ամենավճռական գործոնը Ղարաբաղի ժողովուրդը և իշխանություններն են։

Մեր մեջ մի խումբ մարդիկ կան, որ կարող են Ղարաբաղի հարցը լուծել թաքուն, ու մյուսները չիմանա՞ն դրա մասին։ Դա ուղղակի աբսուրդ է։

Առանց էս պարամետրերի պահպանման, չի կարող հարցի լուծում լինել։ Ո՞նց կարող է Ղարաբաղի հարցը լուծվի, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի կողմից։ Այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի կողմից։ Դա էլ է պետք ասել։ Մեր տեսակետն այն է, և Հայկական կողմի տեսակետն այն է եղել միշտ, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ես չեմ պատկերացնում հարցի կարգավորում։ Ոչ թե չեմ պատկերցնում, որովհետև չեմ ուզում պատկերացնել․ ենթադրենք ես ասեմ այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ հարցի լուծումը, դրանից իրականությունը փոխվում ա՞։ Չի փոխվում իրականությունը։ Մենք պետք է մեր հայտարարություններն անենք իրականության վրա հիմնավելով, որ այդ հայտարարությունները որևէ արժեք ունենան։

01․11․2018թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Բացառված է, բացառվում է, որ որևէ մեկը հույս ունենա, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդի և պետականությունների շահերին ի հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, և այո, պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։

Շատ հաճախ նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ վստահության մանդատ։ Եվ զարմանալի է, որ որևէ մեկը կարող է մտածել, որ Հայաստանի կառավարությունը կարող է ժողովրդից ստացած մանդատը օգտագործել ժողովրդի դեմ։ Սա կներեք, ծիծաղելու էլ չէ։ Չի կարող էդպիսի բան լինել։ Ուղղակի չի կարող։

15․02․2020թ․, ելույթ Մյունխենյան անվտանգության համաժողովում՝ Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հետ քննարկման ժամանակ

Խոստում - Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես առաջին առաջնորդն եմ, որ նշել եմ, թե լուծումը նաև Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ընդունելի լինի։

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ելույթները կատարվել են ճիշտ հակառակ ձևով։ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը «լուծեց» Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար անընդունելի տարբերակով։ Հարցի կարգավորում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանին բռնակցումով և հայ բնակչության բռնագաղթով։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ խոստմանը, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր Նիկոլ Փաշինյանը և իշխանության անդամները Արցախի կարգավիճակի մասին դադարեցին խոսելը։ Իսկ 06․10․2022թ․ Պրահայում և 05․10․2023թ․ Գրանադայում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց փաստաթղթերի, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս՝ ի հակառակ ՀՀ և ԱՀ քաղաքացիների կամքի։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո ևս կրկնում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով։ Մասնավորապես՝ 09․12․2020թ․, խորհրդարանում հայտարարեց․ «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։


17․08․2023թ․ այց Կապան

Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ՝ Զվարթնոց օդանավակայնից ավիաչվերթով։ Նրան ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Փաշինյանը շրջեց Կապանի «Սյունիք» օդանավակայանում: Հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով, կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ՝ շաբաթական երկու անգամ։

19․08․2023թ․ չեխական արտադրության L410 ինքնաթիռով Սյունիքի օդանավակայան ժամանեցին կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնեց, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։

Իրական պատկեր – Շաբաթական երկու չվերթի իրականացումն այդպես էլ իրականություն չի դարձել։ Նիկոլ Փաշինյանի՝ վերոհիշյալ այցից ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարեց․ «Ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց է արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը»։

ԱԱԾ-ն թեև Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց «պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», այդուհանդերձ, կրակոցները դարձան սովորական, չվերթներն էլ հետաձգվում էին, համաձայն մամուլի՝ անվտանգային սպառնալիքների պատճառով, համաձայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառներով։

Վերջին վիճակագրության համաձայն, 2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։ Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր:

Այսինքն, հմաձայն խոստման, պետք է լիներ շաբաթական երկու չվերթ, այսինքն՝ հունվար-մարտին 26 չվերթ։ Այնինչ տեղի է ունեցել 12 չվերթ։ Բացի այդ, հունվար-փետրվարին տեղի է ունեցել ամսական 2 չվերթ։ Այսինքն՝ չվերթները տեղի են ունենում անկանոն։

Շարունակելի

 

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am