250 մլն դրամ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել եւ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին եւ բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներին։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։

Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։ 2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։

ՊՈԱԿ-ի ղեկավարը Խաչիկ Մարտիրոսյանն է։ Կառույցի նպատակը, ըստ պայմանագրի, սահմանված է՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, եւ փորձաքննական եզրակացության նախագիծը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարի հաստատմանը։ Մարտիրոսյանը, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, 2018 թվականին Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել։ Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի՝ կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետեւ վերահսկողության բաժնում:

Երեւանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսեւորեց իր գոյության արդարացումը։ Մեկ անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձաքննություն եւ փորձաքննական եզրակացություն չներկայացրեց»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video) Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) Համայնքային ոստիկանություն կստեղծեն Ովքեր ում դեմ են դուրս եկել Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա» Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am