Ֆինանսների նախարարության թանկարժեք «հիգիենան». թվեր

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։

Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։
Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։

Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։

Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։
Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։
Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Այս շարժումը դուրս է եկել տեղային սահմաններից և ՀՀ տարբեր տեղերից մարդիկ եկել են Տավուշ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Հետհաշվարկը սկսված է․ Փաշինյանն ու կինը գնալու են մինչև վերջ, սրանց կանգնեցնելու մի ճանապարհ կա․ Արամազդ Զաքարյան (video) Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am