Իրանն ու Իսրայելը մոտ են նոր պատերազմի. ի՞նչ կլինի Սյունիքի հետ, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին

Իրանի և Իսրայելի միջև կարող է բռնկվել նոր լայնամաշտաբ պատերազմ. Ինչո՞ւ հենց հիմա

Իրանի և Իսրայելի միջև սառը պատերազմն սկսվեց 1979 թվականին, երբ Իրանում հաստատվեց Այաթոլլա Խոմեյնիի թեոկրատական ռեժիմը:

Մինչ այդ Իրանի Շահի և Իսրայելի միջև կար սերտ համագործակցություն, քանի որ երկու կողմն էլ դիտարկում էին արաբներին, որպես մեծ վտանգ:

Իսրայելն ուներ պաղեստինյան խնդիր, իսկ շիայական Իրանը մեծամասամբ սունիական արաբական աշխարհը դիտարկում էր, որպես աշխարհաքաղաքական թշնամի:

1979-ից հետո իրավիճակը արմատապես փոփոխվեց, քանի որ Իրանն իր վրա փորձեց վերցնել նոր իսլամական հեղափոխության արտահանման գաղափարախոսությունը, իսկ առանց Իսրայելի հետ հակադրվելու, դա հնարավոր չէր:

Այդ քաղաքականության շրջանակներում, Իրանն սկսեց ակտիվորեն աջակցել Լիբանանի շիաներին: Այդ երկրում հիմնվեց «Հեզբոլլահ»՝ շիաների շահերը պաշպանող շարժումը: Պաղեստինում Իրանը սերտ կապեր հաստատեց «Համաս» արմատական պաղեստինյան շարժման հետ, որն ի տարբերություն Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության (ՊԱԿ), Իսրայելի գոյությունն ընդհանրապես չէր ճանաչում: ՊԱԿ-ը, ի տարբերություն «Համասի», համարում է, որ հնարավոր է գոյակցել Իսրայելի հետ, պայմանով, որ այդ երկիրը կվերադարձնի օկուպացված արաբական տարածքները և կճանաչի իր սահմանները, մինչև 1967 թվականից հետո հաստատված փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 1967-ին Իսրայելը գրավել է մի շարք արաբական տարածքներ և մինչ այսօր դուրս չի եկել այդ տարածքներից: Միակ բացառությունը եղավ Սինայի հանձնումը Եգիպտոսին, որի հետ 1978 –ին կնքեց սեպարատ համաձայնագիր, որը մինչ այսօր գործում է:

Արաբական երկրները 1967 թվականից հետո մի քանի անգամ փորձեցին հետ բերել իրենց կորցրած տարածքները, սակայն՝ ապարդյուն: Իսրայելը 1973 թվականին նոր հաղթանակ տարավ, հետո 1982 –ին ներխուժեց Լիբանան: Իսկ, սկսած 2006 թվականից, անընդհատ սառը պատերազմի մեջ է գտնվում լիբանանյան «Հեզբոլլայի» հետ:

Այսպիսով գաղափարական առումով Իրանը ձգտում է Իսրայելին փոխարինել մեկ պաղեստինյան պետության լուծումով և կանխատեսում է Իսրայելի կործանումը: Իսրայելը Իրանը դիտարկում է որպես էկզիստենցիալ սպառնալիք և նրա վարչակարգին մեղադրում է ցեղասպանական մտադրություններ ունենալու մեջ: Հետևաբար, Իսրայելը ձգտում է պատժամիջոցների և ռազմական գործողությունների Իրանի դեմ՝ կանխելու միջուկային զենք ձեռք բերելը, այդ երկրի կողմից:

Սկսած 2010 թվականից Իսրայելը սկսում է գործել Իրանի դեմ՝ կազմակերպելով սպանությունները հայտնի գիտնականների, որոնք կարող էին կապված լինել ատոմային ծրագրի հետ: Այսպես առաջին հարձակման ժամանակ ֆիզիկոս Մասուդ Ալիմոհամմադին սպանվեց 2010 թվականի հունվարի 12-ին,երբ պայթեց իր մեքենայի մոտ կայանված մոտոցիկլետը: 2010 թվականի հոկտեմբերի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայում՝ Խորամաբադ քաղաքի մոտ, որի հետևանքով զոհվել է 18 զինվոր: 2010 թվականի նոյեմբերի 29-ին իրանցի միջուկային ոլորտի երկու ավագ գիտնականներ՝ Մաջիդ Շահրիարին և Ֆերեյդուն Աբասին, թիրախավորվեցին մոտոցիկլետ վարող մարդասպանների կողմից, որոնք ռումբեր էին ամրացնում իրենց մեքենաներին և հեռվից պայթեցնում դրանք: Շահրիյարին սպանվեց, իսկ Աբասին ծանր վիրավորվեց: 2011 թվականի հուլիսի 23-ին Թեհրանի արևելքում գնդակահարվեց Դարիուշ Ռեզաինեժադը: 2012 թվականի հունվարի 11-ին Մոսթաֆա Ահմադի Ռոշանը և նրա վարորդը սպանվեցին իրենց մեքենային ամրացված ռումբի պայթյունից: 2011-ին նոյեմբերին, Իսրայելը գրոհեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային բազան, որի արդյունքում սպանվեցին 17 իրանցի զինվորականներ: 2013 թվականի ապրիլի 25-ին իսրայելական օդանավը Հայֆայի ափերի մոտ խոցեց անօդաչու թռչող սարք, որը, ենթադրաբար, պատկանում էր Հեզբոլլահին:

2014-ին, Երուսաղեմի դատարանը իսրայելցի Իցհակ Բերգելին դատապարտեց չորսուկես տարվա ազատազրկման՝ Իրանի օգտին լրտեսություն առաջարկելու համար: Բերգելը պատկանում էր հակասիոնիստական ​​Նետուրեյ Քարտային՝ ծայրահեղ ուղղափառ հրեական աղանդին, որը արմատապես դեմ է Իսրայել պետության գոյությանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, Հեզբոլլահի և Ռուսաստանի կողմից տրամադրված օգնությունը Սիրիայի կառավարությանը թույլ տվեց Բաշար ալ-Ասադին հաղթանակած դուրս գալ պատերազմից 2017 թվականին՝ ապահովելով, Իսրայելի համար «վատագույն սցենարի» իրականացումը: Իսրայելը փաստացի ստացավ, իր դեմ «դիմադրության առանցք», որը ձգվում է Իրանից և Իրաքից՝ Սիրիայիտարածքով մինչև լիբանանա-իսրայելական սահման:

Մոսադի տնօրեն Յոսի Քոհենը 2018 թվականին ասել էր, որ Իսրայելի ձախողումը Սիրիայում Ասադի հաղթանակը կանխելու, ինչպես նաև 2006 թվականին Հեզբոլլահին հաղթելու Իսրայելի ձախողումը նշանակում է, որ Ղասեմ Սոլեյմանին, եթե ցանկանար, կարող էր իր մեքենան անարգել վարել Թեհրանից դեպի Լիբանան: Իսրայելի հետ սահմանը, և նույն երթուղին բաց կլիներ նաև հրթիռներ տեղափոխող բեռնատարների համար: 2017 թվականի հունվարից Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսեցին գրեթե ամենօրյա մարտական​​առաքելություններ Սիրիայում իրանական թիրախների դեմ՝ միայն 2018 թվականին նետելով մոտ 2000 ռումբ:

2020 թվականի հունվարին, սպանվեց իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ճիշտ է, այս անգամ, նրա դեմ մահափորձը կազմակերպեցին, ոչ թե իսրայելցիները, այլ ամերիկացիները:

2022 –ի մայիսի 22, Թեհրանում իր մեքենայում գնդակահարվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամ Հասան Սայադ Խոդային: Նա Իրաքում և Սիրիայում իրանական գործողություններ իրականացնելու համար էլիտար «Ղուդս» ուժերում պատասխանատուներից էր: Նույն թվականի օգոստոսին, Սիրիայի Հալեպի շրջանում սպանվեց ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Աբոլֆազալ Ալիջանին:

Երկու երկրների հարաբերությունները, էլ ավելի սրվեցին, անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, երբ «Համասի» գրոհայինները հարձակվեցին Իսրայելի վրա: Այդ հարձակման ընթացքում սպանվեցին ավելի քան 1200 հրեաներ: Որի դիմաց Իսրայելը ներխուժեց Գազա և սկսեց տոտալ ռմբակոծումները, որի հետևանքով մինչ այսօր սպանվել են, ավելի քան 25 000 պաղեստինցի:

Եվ ահա, երկու օր առաջ, Իսրայելը նոր օդային հարձակում է իրականացնում Սիրիայի մայրաքաղաքում, Իրանի գլխավոր հյուպատոսության վրա: Վերջին տվյալներով՝ այդ աննախադեպ քայլի ժամանակ վիրավորվել է 12 մարդ, զոհվել են ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու գեներալ, այդ թվում՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին: Հաշվի առնելով, որ Իսրայելը հարձակվել է փաստացի Իրանի տարածքի վրա, առաջ է եկել Իրանի համար Կազուս Բելլի իրավիճակ: Մանավանդ, հաշվի առնելով Զահեդիի ով լինելը:

Եվ այսօր հայտնի դարձավ, որ Իրաքի ռազմական խմբավորումները հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ավիաբազայի վրա: Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Իրաքում իսլամական դիմադրության շիա զինված խմբավորումները բազմաթիվ զգուշացումներից հետո անցան հարձակման: Մարտական​​ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նրանք հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելի Ռամաթ Դեյվիդ ավիաբազայի վրա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:

Ակնհայտ է, որ սա Թեհրանի պատասխան հարվածն է Իսրայելին: Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը իր հերթին, պատասխանելու է Իրանին: Եթե հաշվի առնենք, որ Իսրայելում ուզում են դատել այդ երկրի գործող վարչապետ Նաթանյահուին, ապա պարզ է դառնում, նա շահագրգրված է լինելու մեծ պատերազմ սկսել Իրանի դեմ, որպեսզի իր հանդեպ դժգոհությունը գոնե ժամանակավորապես դադարեցվի:

Ի՞նչ հետևանքների սա կարող է հանգեցնել Հայաստանի համար

Պարզ է, որ եթե Իրանը հայտնվի մեծ պատերազմի մեջ, ապա դա կարող է հանգեցնել Սյունիքի գրավմանը՝ Ադրբեջանի կողմից: Մանավանդ, որ Փաշինյանն ամեն կերպ կարողացել է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս պարագայում, քաղաքական հիմնական դերակատարների փաստացի լռությունը, հանցանքից քիչ է տարբերվում: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա՛ է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am