Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպման օրակարգից։
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին այլ հարցեր չի քննարկի։
Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»,- Ստանոյի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։