Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, մայրաքաղաքում կանխատեսել է 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ մայրաքաղաքում։

Թուրքական իշխանությունները ծրագրում են Ստամբուլի ոչ սեյսմակայուն մոտ 1,5 միլիոն բնակարանների բնակիչներին վերաբնակեցնել, մարտին հայտարարել էր Թուրքիայի քաղաքաշինության արդեն նախկին նախարար Մուրադ Քուրումը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ պատճառաբանելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները:

Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և ասել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ տեղի կունենա աղետը։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, իսկ մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։

«Ստամբուլում 7,2, առավելագույնը՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ենք սպասում։ Մենք ակնկալում են, որ այս երկրաշարժերից մեկը տեղի կունենա Ադալարի խզվածքի վրա, իսկ մյուսը Կումբուրգազի խզվածքի վրա, որը միանում է Ադալարի խզվածքին: Եթե այս երկու խզվածքները միասին «պայթեն», կարող էին հասնել 7,5 մագնիտուդի, սակայն Կումբուրգազի խզվածքը կարող է առաջացնել 7,2 մագնիտուդով երկրաշարժեր։ Այս երկու խզվածքներն արգելափակված են: Այս արգելքները մի օր կպայթեն»,- հավելել է սեյսմոլոգը։

Նա դժգոհել է համարժեք արձագանքից բացակայությունից, երբ զգուշացնում էր երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշում ավերիչ երկրաշարժերի հնարավորության մասին:

«Մենք բղավում էինք, բղավում՝ Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց։ Հիմա վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույնն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- պրոֆեսորի խոսքերը մեջբերել է milligazete.com.tr-ը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 373 անգամ
Լրահոս
«Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում. ընդամենը» Արցախը կերան ուղղակի.․․ Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ևս զգուշացնում է Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկել են Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ը Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ներիր ինձ, Շուշի. Արշավիր Ղարամյան Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան «Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունը Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում Ինչ են հյուրասիրել Փաշինյանին և Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնք Լավ, նյեուժելի՞ էսքան «Կռեմլի ագենտով» մի բան չպիտի կարողանանք անենք. Ռուբեն Մխիթարյան Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am