Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ առհամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Նշված դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։

Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերնշյալ քրեական վարույթները միացվել են։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Վահե՛ Ղազարյան, ուժ կիրառեցիք, գիտես՝ պատասխանը ով է տալու․ Հովհաննես Շահինյան (video) Վա՜յ այն քաղաքական գործչին, ով... Ռուբեն վարդապետ Զարգարյան Դուրս ենք եկել վերականգնելու մեր արժանապատվությունը․ երգիչ Արթուր Խաչենցը՝ շարժման հետ է (video) Արտառոց դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 5 օրական երեխա Սփյուռքը Բագրատ Սրբազանի հետ է․ Հանրահավաք ու երթ Գլենդելում (video) Կոպտորեն պատժվում է. ՌԴ դեսպանը՝ «Հաղթանակի» զբոսայգում (video) Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Ովքեր գոռացին, ճչացին, իմացե՛ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը Աստծով է ու հայրենիքով. Սրբազան (video) Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի Անկեղծանամ։ Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ. Գեղամյան Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Զոհված զինծառայողների լուսանկարներով սպիտակ շապիկներով քաղաքացիները շարժվում են Երևան (video) Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Ուղերձ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Համբերությու՛ն ունեցեք․ վախկոտությունը, թույլիկությունը երկար կյանք չի ունենալու․ Թովմաս Առաքելյան (video) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե... Ինչու՞ է Բաբկեն Թունյանը հիշել աղանդավորներին (video) Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան. Կոնջորյան Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Նախկին նախարար Հասմիկ Պողոսյան Հարցն օրհասական է և այն պետք է շատ արագ լուծվի, եթե մենք ուզում ենք երկիր ունենալ. երաժիշտ, թառահար (video) Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է Մտավախություն չունե՞ք իշխանափոխության․ հարց Հակոբ Արշակյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am