Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, մայիսի 8-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված նման առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ։

Դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։

Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 16 անձի նկատմամբ։ Նրանցից՝

11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Մեղադրյալներից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և գրավի հետ, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։

Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Ագրեսիա չե՛նք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք․ Արսեն Գրիգորյան (video) Ալիևի հրահանգով ճանապարհները 2 օր փակ կմնան․ Գառնիկ Դանիելյան (video) Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում․ Օսկանյան (video) ՀՐԱՏԱՊ․ Կիրանց գյուղի ներսում տեղադրվեցին սահմանային հենասյուները, գյուղը կիսվեց (video) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սրբազանի հաղթարշավն ու Նիկոլի ցնցումները․ Էդգար Ղազարյան (video) Սա միայն Իրանի ցավը չէ, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ Աբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ) Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները մեկնեցին Կիրանց (video) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ Սարաֆյան Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր Եգիպտոսը չափազանց անհանգստացած է Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Գուտերեշը հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am