Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից», - նշել է Օլիվյե Դեկոտինյին։

«Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից»

- Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։

- Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:

- Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։

- Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

- Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։

- Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։

- Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։

- Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։

- Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել:

- Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։

- Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։

- Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։

- Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ:

- Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները մեկնեցին Կիրանց (video) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ Սարաֆյան Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր Եգիպտոսը չափազանց անհանգստացած է Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Գուտերեշը հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հրդեհ է բռնկվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհանգստացած է Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am