ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան»

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024թ. մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ) ենթակառուցվածքը։ Այս մասին ՌԲԿ-ին ասել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը։ Այժմ «Միր» քարտերը Հայաստանում աշխատում եւ ընդունվում են տեղի բանկերի կողմից։ Դրանց աշխատանքի դադարեցման մասին երկրի բանկերի մեծ մասում վկայել է նաեւ ՌԲԿ աղբյուրը ռուսական վճարային շուկայում։

«Մարտի 30-ից օգտատերերին անհասանելի կդառնան անկանխիկ վճարումը POS-տերմինալներում եւ կանխիկի ստացումը հանրապետության այլ բանկերի բանկոմատներում։ ՎՏԲ (Հայաստան) քարտերի աշխատանքի վրա դա որեւէ կերպ չի ազդի»,- ասել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ բանկը շարունակում է սպասարկել «Միր» քարտերն ամբողջ ծավալով։

«ՎՏԲ բանկերի խմբի եւ ռուսական ցանկացած այլ բանկի «Միր» քարտապանների համար նախկինի պես հասանելի են կարեւոր սպասարկումները՝ կանխիկի ստացումը ՎՏԲ (Հայաստան) բանկոմատներում, ծառայությունների վճարումը օնլայն-բանկում, օնլայն-գնումները (եթե սերվիսը աշխատում է «Միր» քարտի հետ)»,- նշել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը։ Հայաստանում աշխատում է ՎՏԲ-ի 53 բաժանմունք, որոնցից 22-ը գտնվում է Երեւանում։ Հաճախորդներին հասանելի են նաեւ ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրում։

«Մենք շարունակում ենք աշխատել բարեկամական երկրների հետ նրանց ենթակառուցվածքում՝ «Միր» քարտերի» ընդունման գծով։ Յուրաքանչյուր երկիր այդ քարտերի ընդունման մասին որոշում կայացնում է ինքնուրույն»,- ասել է Ռուսաստանի ԿԲ ներկայացուցիչը։

«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ։ Բայց «Միր» քարտերի ընդունման մասին որոշումը իրենց սարքերի ցանցում այլ պետություների բանկերն ընդունում են ինքնուրույն»,- նշել է Վճարային քարտերի ազգային համակարգի ներկայացուցիչը։ ՌԲԿ-ն հարցումներ է ուղարկել ՀՀ ԿԲ եւ Հայաստանի ArCa վճարային համակարգ։

2024թ. փետրվարին ԱՄՆ-ն արգելակող պատժամիջոցներ մտցրեց Վճարային քարտերի ազգային համակարգի օպերատորի դեմ։ Այդ պահին «Միր» քարտերը, Հայաստանից բացի, աշխատում էին նաեւ Ղազախստանում, Բելառուսում, Վենեսուելայում, Վիետնամում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Կուբայում։ Ավելի վաղ «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին տեղեկացրել էր, օրինակ, ղազախական Bereke Bank-ը («Խնայբանկի» նախկին դուստր-բանկ)։

 

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում դրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն Տավուշցինե՛ր, մի՛ եկեք Երևան Նիկոլի հետ հանդիպման․ ամեն ինչ բարդելու է ձեզ վրա․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am