Քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ

Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ «Հետք»-ը պարզել է, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Նստարաններից 50-ը տեղադրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան այգում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 15-ի գործակարգավարական նիստում զեկուցեց այս մասին՝ ընդգծելով, որ տեղադրվել են «մետաղական հիմնակմախքով և տեռասային տախտակներից» պատրաստված նստարաններ։

Ըստ պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի՝ դրանք պետք է պատրաստված լինեին լաքապատում չպահանջող տեռասային տախտակներից, որոնք ավելի որակյալ և թանկարժեք են, քան սովորական փայտից պատրաստված նստարանները։ Սակայն, «Հետքը» պարզել է, որ դրանց փոխարեն տեղադրվել են փայտե, լաքապատ նստարաններ։

Ստացվում է, որ քաղաքապատերանը մի քանի անգամ ավելի է վճարել այս նստարանների համար, և տեռասային տախտակներից պատրաստված նստարանների փոխարեն ստացել սովորական փայտե, լաքապատ նստարաններ:

Մեզ հետ զրուցած կահույքագործների խոսքով (որոնք ցանկացել են անանուն մնալ)՝ այս նստարանները պատրաստված են չամ տեսակի փայտից։ Արժեքը տատանվում է 45 000-50 000 դրամի սահմաններում։ Ըստ կահույքագործների՝ տեռասային տախտակներից պատրաստված մեկ նստարանի միայն նյութերի արժեքը մոտ 70 000 դրամ է, իսկ չամ տեսակի փայտե նստարաններինը՝ 30 000 դրամ, այսինքն՝ տեռասային տախտակների արժեքը կրկնակի ավել է։

Ըստ կնքված պայմանագրի` եթե հանձնվել է անպատշաճ որակի`պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք, գնորդը կարող է պահանջել հատուցել ապրանքի անպատշաճ որակի պատճառով իր կատարած ծախսերը կամ չընդունել ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը:

Ըստ մեկ այլ կետի՝ ապրանքի որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին պետք է ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից։

Դեռևս մեկ ամիս չանցած՝ նստարանների լաքը տեղ-տեղ թափվել է, իսկ նստարանները սալիկների վրա ամրացվել են ցեմենտով։

Տեռասային տախտակները սովորաբար ավելի դիմացկուն են, նախատեսված են բացօթյա օգտագործման համար, դրանցից հաճախ կարող ենք տեսնել լողավազանների շուրջ։

Մատակարարը նորաստեղծ ընկերություն է

«ՍԵՄ2017» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2023թ. սեպտեմբերի 25-ին։ Ընկերության 100% բաժնետերը և տնօրենը Վարդան Սողոմոնյանն է։

Այս մատակարարումից բացի, ընկերությունը դեկտեմբերին ևս երկու պայմանագիր է կնքել։ Մի դեպքում Ազգային ժողովին 2 փոշեկուլ է մատակարարել, յուրաքանչյուրը՝ 149 500 դրամ, մյուսով՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին 14 հեռուստացույց՝ յուրաքանչյուրը 179, 714 դրամ կամ 396 000 դրամ արժեքով և 65 էլեկտրական սալօջախ՝ 19 230 դրամով։

Դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել հանձման-ընդունման արձանագրությունը՝ պարզելու, թե ով է ընդունել ապրանքը՝ քաղաքապետարա՞նը, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, և ով է իրականացրել որակի ստուգում։ Քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալուն պես այն կհրապարակենք։

Աղբյուրը՝ hetq.am

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am