Թուրքիայում կոչ են արել մերժել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը
Թուրքիայի խորհրդարանը չպետք է Շվեդիային ընդունի ՆԱՏՕ: Այս մասին հայտարարել է թուրքական «ՎԱԹԱՆ» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, փոխանցում է РИА Новости-ն։
«Շվեդիան չի կարող ընդունվել ՆԱՏՕ»,- ասվում է քաղաքական կուսակցության հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հստակություն չկա։
«Շվեդիան չի կարող ընդունվել ՆԱՏՕ. Խորհրդարանը պետք է անհապաղ մերժի Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը»,- պարզաբանված է ՌԻԱ Նովոստիին հասած կուսակցության հայտարարության մեջ։