Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. Պատել
ԱՄՆ-ն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել»,- ասաց նա: