Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բարձր գին կվճարեն հարվածների համար.Հուսեյն ալ Ազին
Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել Եմենի վրա զանգվածային հարձակումների համար։ Այս մասին հայտարարել է Եմենի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հուսեյն ալ Ազին։
Ինչպես տեղեկացրել է՝ երկիրը ենթարկվել է ամերիկյան նավերի, սուզանավերի և կործանիչների զանգվածային ռազմական ագրեսիայի։ Հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: