Ինչո՞ւ բանկերը հրաժարվեցին աշխատել կառավարության հետ. 168.am

168.am-ը գրում է. Բանկերի հաշվին կառավարությունն ուզում էր լավություն անել կենսաթոշակառուներին ու նպաստառուներին՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակների ու նպաստների 10 տոկոս հետվճարի ֆինանսական բեռի մի մասը դնելով նրանց վրա։ Ի սկզբանե որոշվել էր 50։50 անել. անկանխիկ առևտրի դեպքում վերադարձվող գումարի կեսը բյուջեի հաշվին փոխհատուցում էր կառավարությունը, մյուս կեսը՝ բանկերը։

Ժամանակին այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը համարում էր պետություն-մասնավոր համագործակցության փայլուն օրինակ։ Դեռ ջուրը չմտած, բոբիկանում էին։ Հիացմունքի ու գովեստի խոսքեր էին ասում։

Թե ի՞նչ եղավ հետո, տեսանք կարճ ժամանակ անց։ Կառավարության հերթական աննախադեպ ծրագիրը ձախողվեց։ Պետություն-մասնավոր փայլուն համագործակցություն ասվածը տապալվեց։

Այդպես էլ բանկերի գերակշիռ մասը չմտավ ծրագրի մեջ։ Հրաժարվեցին ստանձնել կառավարության բաժին պատասխանատվությունը, որի խնդիրն է՝ արժանապատիվ կենսաթոշակ ու նպաստ վճարել, և ոչ թե՝ փորձել բանկերի հաշվին լավամարդ դուրս գալ, լավություն անել կենսաթոշակառուներին ու նպաստառուներին, ցույց տալ, թե իբր կենսաթոշակ ու նպաստ են բարձրացրել։

Անկախիկ գործարքներից կենսաթոշակների ու նպաստների 10 տոկոս հետվերադարձի ծրագիրը ներդրվեց 2022թ. երկրորդ կեսից։ Կառավարությունը նպատակ ուներ ընթացքում ընդլայնել ծրագում ընդգրկված բանկերի քանակը։ Բայց մեկ ու կես տարվա ընթացքում ընդամենը 4 բանկ միացավ ծրագրին։ Մյուսները չմիացան կամ հրաժարվեցին միանալ։

Այս տարվա սկզբից միացածներն էլ դուրս եկան հետվճարային համակարգից։

Չնայած Նիկոլ Փաշինյանին բանկերի նման գործելակերպն անհասկանալի է թվում, այն, ինչ տեղի ունեցավ, միանգամայն տրամաբանական էր ու սպասելի։

Իսկ ինչո՞ւ պիտի բանկերը շահագրգռված լինեին կառավարության փոխարեն վճարել կենսաթոշակների ու նպաստների հետվերադարձի գումարները։

Եթե կառավարությունն ուզում է անկախիկ շրջանառությունն ընդլայնել կենսաթոշակառուների ու նպաստառուների միջոցով, պետք է բարի լինի նաև վճարել դրա դիմաց։ Եվ ոչ թե պարտադրել, որ ուրիշները վճարեն իր փոխարեն։ Այն էլ՝ երկարաժամկետում։

Ժամանակին, երբ այս ծրագիրը նոր էր ներդրվում, նախատեսված էր վեց ամսվա համար։ Հետո կառավարությունը, իր հաշվով, «շուստրիություն» արեց, որոշեց երկարացնել ևս վեց ամսով, հետո՝ էլի վեց ամսով։ Ի վերջո, բերեց-հասցրեց նրան, որ բանկերը հրաժարվեցին մասնակցել դրան։

Պարզ է, որ այն ամենևին էլ չէր կարող բխել բանկերի շահերից։ Թեև խոսքը, գուցեև, բանկերի չափանիշներով, շատ մեծ գումարների մասին չէր։

Մեկ ու կես տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում անկանխիկ առևտրից ընդհանուր առմամբ կենսաթոշակառուներին ու նպաստառուներին վերադարձվել է 5,2 մլրդ դրամ։ Կեսը՝ 2,6 միլիարդը, տվել են բանկերը։

Դա էլ բավական էր ծրագրից հրաժարվելու կամ մաս չկազմելու համար։

Այդ է պատճառը, որ կառավարությունը ստիպված էր այս տարվանից ամբողջությամբ վերցնել կենսաթոշակների ու նպաստների հետվճարի ֆինանսական բեռը։ Չնայած, ինչպես տեսնում ենք, խոսքը մեծ գումարների մասին չէ։ Տասնութ ամսվա ընթացքում վերադարձված 10 տոկոսը, որը չի կարող գերազանցել 5 հազար դրամը, կազմել է 5,2 մլրդ դրամ։

Սա համարժեք է կենսաթոշակներն ու նպաստներն ընդամենը մեկ ամսով 3 հազար դրամով ավելացնելուն։

Եվ սա կառավարությունը ներկայացնում է՝ որպես թոշակների ու նպաստների բարձրացում։ Առիթը բաց չի թողնում հաշվել, թե քանի անգամ է կենսաթոշակ ու նպաստ բարձրացրել։ Մեկն էլ, թերևս, համարում է հետվճարի համակարգի ներդրումը, չնայած այս ընթացքում շատ քչերն են կարողացել օգտվել դրանից. կենսաթոշակառուների ու նպաստառուների հազիվ 27-28 տոկոսը։ Մնացած 72-73 տոկոսը սրանից չի օգտվել։

Մեկ ու կես տարի հետո ծրագրից օգտվել է 164-165 հազար կենսաթոշակառու ու նպաստառու։ Այն դեպքում, երբ Հայաստանում կենսաթոշակառուների ու նպաստառուների քանակը հասնում է 600 հազարի։

Հիմա սա հաջողվա՞ծ, թե՞ տապալված ծրագիր է։

Կարելի է ասել, կառավարության համար միանշանակ հաջողված է, որովհետև մեկ ու կես տարում ծախսելով ընդամենը 2,6 մլրդ դրամ, չհաշված բանկերի վճարած մյուս կեսը, տպավորություն է ստեղծել, թե կենսաթոշակ ու նպաստ է բարձրացրել։

Իրականում, սակայն, ծրագիրը տապալված է, որովհետև կենսաթոշակառուների ու նպաստառուների մեծ մասը, անգամ ներդրումից մեկ ու կես տարի հետո, չի օգտվում դրանից։ Կապ չունի, թե ո՞րն է չօգտվելու պատճառը՝ չեն կարողանում, չեն ուզում, տեխնիկական հնարավորություններ չկան, թե կան այլ խոչընդոտներ։ Բոլոր դեպքերում արդյունքը մեկն է՝ կենսաթոշակառուների ու նպաստառուների մեծ մասը դուրս է մնացել մի ծրագրից, որը կառավարությունն անվանում է թոշակների ու նպաստների բարձրացման ծրագիր։

Սա ի՞նչ թոշակների ու նպաստների բարձրացման ծրագիր է, որից մեծ մասը չի օգտվում։

Այդքանից հետո, կառավարությունը որոշել է այն պահպանել ու շարունակել թոզ փչել մարդկանց աչքերին, թե հետվճարի ներդրումով թոշակ ու նպաստ է բարձրացրել։

Տարի ու կես է՝ խոսում են այդ մասին, իսկ արդյունքներն այսպիսին են։ Բազմաթիվ բնակավայրերում այն պարզապես չի գործում, չնայած հայտարարում են, թե դրա համար տեխնիկական պայմաններն ապահովված են։

Եթե ապահովված են, ինչո՞ւ չի գործում։

Եթե չի գործում, նշանակում է կան պատճառներ, որոնց վերացումը կառավարության խնդիրն է։ Իսկ թե ի՞նչ է արել դրա համար կառավարությունը, փաստում են այն արդյունքները, որոնք առկա են հետվճարի այդքան գովաբանված համակարգի ներդրումից մեկ ու կես տարի հետո։

Ջանք չեն խնայում ցույց տալու, թե թոշակ ու նպաստ են բարձրացրել, մինչդեռ թոշակառուն ու նպաստառուն դրանից ոչինչ չի շահել։

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am