Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին. 168.am

Նիկոլ Փաշինյանը, որն իրենից առաջ եղած բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, հերթական անգամ շռայլ պարգևատրման է արժանացրել իր աշխատակազմին՝ ծրարով գումար փոխանցելու փոխարեն՝ նույն գործարքը կատարելով անկանխիկ տարբերակով։

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից հայտնում են, որ միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։

Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։

Նշենք՝ թեև պարգևատրումների մասին խոսելիս Փաշինյանը հայտարարում է, թե դա իր խոստումն է՝ իր ձևակերպմամբ, հեղափոխական հարթակից հնչեցրած, այդուհանդերձ, պաշտոնյաներին, պետական ծառայողներին պարգևատելու մասին խոստում նա երբեք չի տվել մինչև վարչապետ դառնալը, որովհետև ակնհայտ էր՝ կզրկվեր իր էլեկտորատի ձայներից։

Հենց այդ ձայները ստանալու համար 2018 թվականին՝ իշխանազավթումից առաջ, Հանրապետության հրապարակից Փաշինյանը խոստացել էր ոչ թե պարգևավճարներ շռայլել, այլ` պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնել։

«Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար»,- հայտարարել էր նա։

Ստացվում է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ պոզով-պոչով կոռուպցիայի, թալանի դեմ պայքարելու հարցում Փաշինյանն իր ընտրազանգվածին խոստացել է մի բան, բայց կատարում է լրիվ հակառակը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները Գնդապետը`ոստիկանների լուսաձայնային նռնակներ նետելու,մեքենայում թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին (video) Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն» Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am