Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին:

Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:

Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին «Գազպրոմի» նախագահն օգտագործեց 2021 թ.-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:

Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:

Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող գազային ռեվերանսների պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան «էներգետիկ երկխոսության» մասնակից, ինչես դա եղավ 2021 թ.-ին:

Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր:

դիտվել է 603 անգամ
Լրահոս
Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի հետ. Արշակ Կարապետյան Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն Ջուլֆալակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am