Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին
Անդրադառնալով իշխանությունների կողմից տարածվող կեղծ թեզերին` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց. «Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում, արդեն այդ փուլին են հասել։ Հիմա ինչ ուզում ասում են արդեն, չեղած բաները պարզաբանելու կարիք չկա»:
Հարցին այն մասին, որ երեկ Փաշինյանը հայտարարել է, որ զիջումներ չեն տեղի ունենում, դեռ մի բան էլ շահելու ենք, Բագրատ Սրբազանը մեկնաբանեց․ «Հաղթելու ենք, ապագա կա»։