Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է

Լուսաձայնային նռնակ կիրառելուց հետո սև բերետավորների հեռանալու պատճառը, կարծում եմ, Բագրատ Սրբազանի ծանրակշիռ խոսքը, հորդորն էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Բագրատ Սրբազանի հեղինակությունը բավական բարձր է՝ ճշմարտությունը դավանող, քրիստոնեություն դավանող մարդկանց մեջ, նրա ազդեցությունն ու դերակատարությունը բավական մեծ է։ Կարծում եմ, հենց նրա հորդորի ու խնդրանքի հետևանք է այն, որ սև բերետավորները հետ քաշվեցին։

Չնայած դրան՝ մարդկանց շրջանում մտավախություն կա, որ կարող են նման ու էլ ավելի ծանր միջոցներ կիրառել խաղաղ բնակչության դեմ՝ չնայած, որ ցուցարարների շրջանում կանայք ու երեխաներ կան։ Ամեն ինչ էլ սպասելի է, դրա համար էլ բնակչությունը զգոնությունը չի կորցնում, ի վերջո, այս ընթացքում բոլորս էլ համոզվել ենք, որ մի բան ասում են, մեկ այլ բան անում», - ասաց նախկին գյուղապետը։

Նա ընդգծեց, որ Կիրանցի ճանապարհն այս պահին էլ փակ է։ «Անհնազանդության ակցիան շարունակվում է,առաջին օրվանից էլ մարդիկ իրենց անհամաձայնությունն ու անհանգստությունն են հայտնում։ Մենք սահմանազատմանը դեմ չենք, սահմանազատում թող լինի, բայց ոչ միակողմանի զիջում։ Մենք էլ հողեր ունենք, որ իրենց վերահսկողության տակ է, դրանց ճակատագրի մասին մենք տեղյակ չենք, չգիտենք, դրանք փոխանցվելու են մեզ, թե ոչ։ Չգիտենք, թե ինչ է մեզ սպասցում։

Հայաստանի դարպասներից մեկն էլ Բաղանիսն է, այս տարբերակով սահմանազատում անելուց հետո Հայաստանի դարպասները բացվում են ու տարիներով ամրապնդված բնագծերը ճեղքվում են թուլանում են, մեր անհանգստությունը սա է»։

Նրա փոխանցմամբ՝ Բաղանիսի հատվածում որոշակի աշխատանքներ կատարվել են։ «Չնայած դրան, հույս ունենք, որ այս գործընթացը ժողովրդի ճնշման տակ հնարավոր կլինի կանգնեցնել»,-ասաց Սահակյանը։

դիտվել է 2143 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am