Իրանում գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը
Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյունների հետևանքովէ զոհվել է առնվազն 100 մարդ, հայտնում է Mehr-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։
Նահանգի որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն: