Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-ը ստիպված վերադարձել է Շերեմետևո
Երևան թռչող Boeing 737-ը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան՝ օդանավի առջևի շասսի կառավարման սենսորի աշխատանքի խափանման պատճառով։ Այս մասին Риа գործակալությանը հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը։