Իսրայելցի զինծառայողները տասնյակ պաղեստինցիների մերկացրել են ու քայլեցրել Գազայի հրապարակով
Տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել:
Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում երևում է, որ Իսրայել պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում: Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են Ջաբալիայի փախստականների ճամբարում:
Նշվում է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն: Բացի այդ, նրանց քայլացրել են Գազայի հրապարակով: