Ղրիմում 25-30 հազար մարդ մնացել է առանց գազ
Ղրիմի Կերչում գազատարի հրդեհ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Տեղի վարչակազմի ղեկավար Սվյատոսլավ Բրյուսակովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները վերացրել են միջին ճնշման խողովակի վրա գազի հրդեհը։
Ինչպես հաղորդվում է՝ այժմ 25-30 հազար բաժանորդ մնացել է առանց գազի: