Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է Tasnim-ը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ հայտարարելով, որ «Թեհրանն աջակցում է տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին՝ առանց կողմնակի երկրների ներկայության»։