Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրենց մեկնած բարեկամության ձեռքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի ղեկավարը ժողովրդին ուղղված ուղերձում իր գլխավորած կառավարության նիստից հետո։
Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։