Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները
1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան», իսկ նիկոլազգիների համար վախենալու ՀՀ նախկին իշխանությունների ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որով դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Ինչի՞ համար էսքան երկար պատմեցի ՄԱԿ-ի կյանքից, որովհետեւ մարդկության ամենադաժան ցեղասպանություններից մեկը վերապրած հայը տրամաբանորեն ենթադրում էր, որ Հայաստանի «սյուր-դեմոքրըսի» եւ «մարդասիրության բարոմետր» իշխանությունն առաջինը պիտի դեկտեմբերի 9-ին եւս մեկ անգամ հիշատակի ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումը, եւ եւս մեկ անգամ էլիտար բրոկոլի ուտող միջազգային հանրությանն ու աշխարհին հիշեցնի Հայոց Ցեղասպանության ու այն իրականացնող Օսմանյան Թուրքիայի մասին։

Բայց դեկտեմբերի 9-ը անցավ հրապարակի անճաշակ տոնածառի ռաբիս լույսերի համազգային սելֆիի տակ, ու միայն հաջորդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեց, որ մենք ցեղասպանվել ենք։
Եւ ի՞նչ։

Առանձնապես ոչինչ։ Հետին թվով երկնեցին մի իդիոտ տեքստ, որում Հայոց Ցեղասպանություն եզրույթն օգտագործված է մեկ անգամ, այն էլ՝ պատմական ակնարկի շրջանակում, եւ որեւէ հիշատակում, թե ո՞վ է իրականացրել 20-րդ դարի ամենազարհուրելի ցեղասպանությունը՝ չկա։

Կարդալով ՀՀ ԱԳՆ-ի տեքստը, մտածեցի, որ Հայոց Ցեղասպանությունը գուցե իրականացրել են Մայա ցեղի «թալեաթները», կամ՝ շումերները ու «հետմահու» գցել են Օսմանյան Թուրքիայի ջեբը։

Հա, ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղզիկ տեքստում չկար նաեւ որեւէ ուղերձ միջազգային հանրությանը՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

Հասկանում եմ, կարող է Մեւլութ Չավուշօղլին ջղայնանար ու եւս մեկ անգամ ձեռքի 3 մատով մեզ, հայերիս, գորշ գայլերի սիմվոլիկա ցույց տար, ինչպես արդեն արել է»։

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am